Perseverance-ը Մարսի վրա գտել է քար, որի վրա երկրային կյանքի նշաններ կան (լուսանկար)

26 հուլիսի, 2024  22:21

NASA-ի Perseverance մարսագնացի թիմը հայտնել է, որ Մարսի վրա գտել են քար, որի գույնը նման է երկրի վրա գոյություն ունեցող քարերի գույնին։ Երկրի վրա նման հետք քարի վրա թողնում են մանրէները։ Սա դեռ հիմնավոր ապացույց չէ, որ Մարսի վրա նախկինում կենսաբանական կյանք է եղել, այլ հնարավոր ակնարկ է դրա մասին, ինչպես նաև որոնումների հեռանկարային ուղղություն:

Նետագլխի ձև ունեցող ժայռի վրա, որն ստացել է Չեյավայի ջրվեժ անունը(Cheyava Falls), նկատվել են կառուցվածքներ՝ ապարային երակներ, բծեր, որոնք ասոցացվում են Երկրի վրա մանրէաբանական կյանքի հետ: Երակները կալցիումի սուլֆատի նստվածքներ են, որոնք վկայում են միլիոնավոր տարիներ առաջ այս վայրում հոսող ջրի առկայության մասին: Այնտեղ հայտնաբերված միլիմետր մեծության տասնյակ բծերը ներկայացնում են երկաթ և ֆոսֆատներ պարունակող տարածքներ՝ Երկրի վրա մանրէաբանական կյանքի նշաններ և, հավանաբար, նմանատիպ կենսաբանական ակտիվություն Մարսի վրա:

mars rock.png (696 KB)

Մարսագնացը նմուշ է վերցրել այս ուշագրավ քարից, սակայն դեռ հարց է, թե արդյոք այդ նմուշները երբևէ կառաքվեն Երկիր։ Լավ նորությունն այն է, որ ՆԱՍԱ-ի ինժեներների թիմին հաջողվել է նորոգել մարսագնացի ռոբոտային թևի վրա գտնվող SHERLOC սպեկտրոմետրը, որը կարող է մոտավորապես որոշել նմուշների քիմիական և մոլեկուլային բաղադրությունը։

Այժմ մարսագնացը շարժվում է Ջեզերոյի խառնարանի նախկին հոսանքի հունով, որտեղ նախկինում, ըստ բոլոր նշանների, ջուր է եղել։ Սա հիանալի վայր է Մարսի վրա հնագույն կենսաբանական կյանքի հետքեր փնտրելու համար, և Կարմիր մոլորակի վրա անցյալի կենսագործունեության ավելի ու ավելի շատ նման նշաններ կան: 


 
 
 
 
  • Արխիվ