Motorola-ն ներկայացրել է իր Motorola Edge+ (2023) ֆլագմանային սմարթֆոնը, որը բավականին հետաքրքիր բնութագրեր ունի: Այն մի շարք առավելություններ ունի Pixel 7 Pro-ի, iPhone 14 Pro Max-ի և Samsung Galaxy S23 Ultra-ի նկատմամբ և արժե ավելի քիչ՝ ընդամենը 800 դոլար:
Ինչպես տեղեկացնում է GSMarena.com-ը, սմարթֆոնը հիմնված է Qualcomm Snapdragon 8 Gen 2 մեկ չիպային հարթակի վրա, մարտկոցը բավականին մեծ է՝ 5100 մԱ/ժ հզորությամբ, 68 Վտ լարային և 15 Վտ անլար լիցքավորման աջակցությամբ։
Ուշադրության է արժանի նաև AMOLED էկրանը՝ 165 Հց կադրերի հաճախականությամբ։ Էկրանի անկյունագիծը՝ 6,67 դյույմ է, լուծաչափը՝ 2400x1080 պիքսել։ Ունի նաև HDR10 + տեխնոլոգիայի և Dolby Vision-ի, ինչպես նաև էկրանի մատնահետքերի սկաների աջակցություն: Էկրանը պաշտպանված է Gorilla Glass Victus ապակիով, ինչպես առջևում, այնպես էլ հետևում:
Սարքի հիմնական տեսախցիկն ունի երեք մոդուլ.
Առջևի տեսախցիկն ունի 60 ՄՊ հզորությամբ սենսոր:
Հեռախոսը ստացել է նաև IP68 պաշտպանություն. սա ստանդարտ է, որը ենթադրում է, որ տվյալ սարքը բացարձակ հերմետիկ է․ փոքր մասնիկները (փոշին), կամ խոնավությունը չեն կարող ներթափանցել կորպուս։
Նորույթն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի մայիսի 25-ից։ Հեռախոսի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակը կարժենա 800 դոլար:
ամիս
շաբաթ
օր