Ինչպե՞ս Ethereum-ը գերազանցեց Bitcoin-ին, և ինչպե՞ս Big Eyes Coin-ը կգերազանցի Dogecoin-ին

1 փետրվարի, 2023  20:17

                            buy big eyes.JPG (18 KB)

Մեծ ուշադրություն է պետք դարձնել, թե ինչ նմանություններ կան նրանում, թե ինչպես Ethereum ցանցը բարելավվեց Bitcoin-ի հիման վրա, և ինչպես է Big Eyes Coin-ը բարելավվում Dogecoin-ի հիման վրա: Ethereum-ը՝ իր Ether թոքենով ($ETH), այսօր հասանելի կրիպտոարժույթներից դարձել է թերևս ամենակարևորը: Ethereum-ը վերցրեց այն, ինչ ստեղծեց Bitcoin-ը ($BTC)` դրա նորարարական բլոկչեյն տեխնոլոգիան, և ավելի զարգացրեց այն: Մենք կանդրադառնանք, թե ինչպես է Ethereum-ն արել դա, և ինչու Big Eyes Coin-ի նման մետաղադրամները պետք է հաշվի առնեն այդ հետագիծը։ 

Big Eyes Coin-ը, իր $BIG թոքենով, ամենաթեժ մեմային մետաղադրամն է, որ ի հայտ է եկել վերջին տարիներին, և դրա համար ծանրակշիռ պատճառներ կան։ Այն ունեցել է ամենամեծ նախավաճառքը, որ կրիպտոարժույթների շուկան տեսել է վերջին մի քանի տարիներին։ Արջային շուկայում (շուկա, որին հատուկ է գների կտրուկ՝ մինչև 20 տոկոս անկումը - խմբ․) ավելի քան 20,5 միլիոն ԱՄՆ դոլար հավաքելը ոչ այլ ինչ է, քան զգալի ձեռքբերում, և այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչպես Big Eyes Coin-ը հասավ այս նշանակալի նվաճմանը:

Ինչպե՞ս Ethereum-ը զարգացավ Bitcoin-ի հիման վրա

Երբ Bitcoin-ը ներխուժեց ֆինանսական շուկա և մեկընդմիշտ փոխեց մեր վերաբերմունքը ֆինանսական գործիքների նկատմամբ, դժվար էր կանխատեսել, թե այդուհետ որքան զարգացում է ապրելու այդ տեխնոլոգիան։ Եթե հետադարձ հայացք նետենք, ապա Bitcoin-ի վերաբերյալ քննադատություններից մեկն այն էր, որ այն բլոկչեյն տեխնոլոգիայի անշնորհք և անհարմար կիրառության օրինակ է, որը հեռու է բավականաչափ արագ, բավականաչափ շարժական կամ ադապտացվող լինելուց, որպեսզի իսկապես կարողանա գոյատևել և լայնորեն օգտագործվել:

ethereum.JPG (39 KB)

Ethereum-ը, սակայն, մշակել է բլոկչեյնի հնարավորություններ, որպեսզի ընդլայնի կրիպտոարժույթների ներուժը: Ethereum-ն ինքնին 1-ին շերտի (layer-1) բլոկչեյն է, սակայն 2-րդ շերտի սեգմենտավորման միջոցով կարողացել է բազմաստիճան մեծացնել գործարքների արագությունն ու արդյունավետությունը: Բացի դրանից, Ethereum ցանցի 2-րդ շերտի ցանկացած բլոկչեյն պետք է լինի նույնքան ապահով և հուսալի, որքան ինքը՝ Ethereum-ի բլոկչեյնը: Մինչ Bitcoin-ը (BTC) արդյունավետորեն օգտագործվում է բացառապես որպես թվային արժույթ, Ethereum-ը (ETH) ընդլայնել է իր կիրառությունը․ այն ոչ միայն թվային արժույթ է, այլ նաև առաջարկում է մասշտաբային լուծումներ, տեխնոլոգիա՝ ստեղծելու ապակենտրոնացված հավելվածներ (dApps), խելացի պայմանագրեր և սեգմենտավորում։

Ինչպե՞ս կարող է Big Eyes Coin-ն ընդօրինակել Ethereum-ին՝ Dogecoin-ի աճի ֆոնին բարելավվելիս

Dogecoin-ը և Bitcoin-ը ընդհանրություններ ունեն․ Dogecoin-ն ի սկզբանե ստեղծվել էր Bitcoin-ի շուրջն ստեղծված աժիոտաժը նմանակելու և ծաղրելու համար, բայց ի վերջո դարձավ OG մեմային մետաղադրամ և մեմային մետաղադրամների շրջանում դեռևս ունի շուկայական ամենամեծ կապիտալիզացիան և վարկանիշը: Բայց Dogecoin-ը, չնայած իր ճանաչվածությանը, թվային արժույթ լինելուց զատ շատ քիչ բան է առաջարկում։ Այն շատ ուժեղ ցուցանիշներ ունեցավ կրիպտոշուկայում գների բարձրացման վերջին ալիքի ժամանակ՝ հասնելով գրեթե 0,70 դոլարի պատմական առավելագույնին, բայց հաշվի առնելով, որ կրիպտոշուկաները շարժվում են դեպի կրիպտոարժույթներ, որոնք առաջարկում են ավելին, քան պարզապես թվային արժույթ կամ մեմային զվարճանք՝ արդյո՞ք այն կրկին կհասնի նույն բարձունքներին:

pack your purse.JPG (38 KB) 

Big Eyes Coin-ը (BIG) ձգտում է նմանակել Ethereum-ին՝ Dogecoin-ի առաջարկը բարելավելով նույն ձևով: Big Eyes Coin-ն առաջարկում է ֆունկցիոնալություն, որը բացակայում է Dogecoin-ում. մի շարք ապակենտրոնացված ֆինանսական (DeFi) գործիքների և առանձնահատկությունների շնորհիվ $BIG-ի սեփականատերերը կկարողանան պահպանել իրենց կոնֆիդենցիալությունը և օգտվել բլոկչեյն տեխնոլոգիայի վերջին զարգացումներից: Կառուցված լինելով Ethereum ցանցի վրա՝ Big Eyes Coin-ն ապահով է, ստուգված է CoinSniper-ի կողմից և հրապարակային աուդիտ է անցել։ Դա նաև նշանակում է, որ այն հասանելիություն ունի Ethereum բլոկչեյնի բոլոր հիանալի առանձնահատկություններին, ինչպիսիք են proof-of-stake-ը և էներգաարդյունավետ գործարքները: Բացի դրանից, Big Eyes-ի թիմը նաև ցանկանում է իր օգտատերերին և սեփականատերերին խրախուսել հարկումից ազատված գործարքներով:  

Ավելին, Big Eyes Coin-ը մտադիր է ստեղծել լիարժեք ձևավորված էկոհամակարգ: Գործարկումից հետո այն կսկսի հատել NFT-ներ, որտեղ օգտատերերը կկարողանան գնել, վաճառել և փոխանակել իրենց Big Eyes NFT-ները: Big Eyes-ի NFT ունենալը սեփականատիրոջը հնարավորություն կտա անդամակցել Sushi Crew-ին, որտեղ կխրախուսվեն բոնուսներով, բացառիկ բովանդակությամբ և անակնկալներով: Դա դեռ ամենը չէ, Big Eyes Coin էկոհամակարգի հսկայական մասն են կազմում բարեգործական գաղափարները՝ առանձնացված բարեգործական դրամապանակով, որում կպահվի բոլոր $BIG թոքենների 5%-ը՝ նվիրատվություններ անելու նպատակով: Big Eyes Coin-ի բարեգործական գործունեությունը հիմնականում ուղղված կլինի մեր մոլորակի օվկիանոսների և ծովային կյանքի պահպանմանը:

Վերջապես, Big Eyes Coin-ը ներկայումս գտնվում է իր նախավաճառքի փուլում․ այն մինչ այժմ հավաքել է ավելի քան 20,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ այդպիսով դառնալով կրիպտոարժույթի՝ բոլոր ժամանակների ամենահաջողված նախավաճառքներից մեկը: Ներկայումս ընթանում է Big Eyes Coin-ի նախամեկնարկային վերջին ակցիան, որն ավարտվում է 2023 թ․ փետրվարի 3-ին: LAUNCHBIGEYES200 կոդն օգտագործելու դեպքում $BIG-ով կատարված ցանկացած գնումը կեռապատկվի, այսինքն, եթե գնեք 500 ԱՄՆ դոլարի $BIG, ձեր դրամապանակը կհամալրվի 1500 ԱՄՆ դոլար արժողությամբ $BIG-ով, որը կպահվի ձեր դրամապանակում՝ հենց սկզբից արդյունավետորեն եռապատկելով ձեր ներդրումները: Big Eyes Coin-ը կգործարկվի շուտով (ոմանք կարծում են, որ դա տեղի կունենա փետրվարի կեսին կամ վերջին), և այժմ Big Eyes Coin թոքենը դեռևս իր ամենաէժան և հասանելի արժեքն ունի։

                                buy big eyes.JPG (18 KB)

Big Eyes Coin-ի (BIG) մասին լրացուցիչ տեղեկություններ

Նախավաճառքը՝ այստեղ։
Կայքը՝ այստեղ։
Big Eyes Coin-ի Telegram-ի ալիքը՝ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ