ԱՄՆ-ում ստեղծում են բիթքոյնի ֆերմա, որը սնուցվելու է անմիջապես ատոմակայանից

26 հունվարի, 2023  21:46

Մոտ ապագայում ԱՄՆ-ում կգործարկվի բիթքոյնի առաջին ֆերման, որը սնուցվելու է  անմիջապես ատոմակայանից։ Փորձագետները հուսով են, որ նման ֆերման էկոլոգիապես ավելի մաքուր կլինի և կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ:

Մայնինգով կզբաղվի TeraWulf բիթքոյն ընկերությունը՝ տվյալների կենտրոնի նոր հարթակում, որը կառուցել է Cumulus Data ընկերությունը Փենսիլվանիայի Susquehanna Steam Electric Electric Station ատոմակայանի հարևանությամբ:

Մինչև վերջերս բիթքոյնը համարվում էր ամենաոչէկոլոգիական կրիպտոարժույթներից մեկը. որոշ գնահատականների համաձայն՝ բիթքոյնի մայնինգն արտադրում է գլոբալ CO₂ արտանետումների մոտ 0,1%-ը, և այս կրիպտոարժույթի ստեղծման պահից մինչև 2022 թ․ սեպտեմբերի 21-ը դրա մայնինգը հանգեցրել է 199,65 մլն տոննա ածխաթթու գազի համարժեք արտանետումների:

Երբ Ethereum-ի մայնինգի ալգորիթմը proof-of-work-ից փոխեցին proof-of-stake-ի, դա հանգեցրեց CO2-ի արտադրության 99%-ով կրճատմանը և ևս մեկ անգամ ընդգծեց բիթքոյնի ոչէկոլոգիական լինելը: Դրանից հետո շատերը, իհարկե, սկսեցին հասկանալ, որ ինչ-որ բան պետք է անել բիթքոյնի հետ: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ այս կրիպտոարժույթը գնա նույն ուղով, ինչ Ethereum-ը, հետևաբար, անհրաժեշտ է մայնինգի համար ավելի շատ «կանաչ» էներգիայի աղբյուրներ փնտրել, որոնք ներառում են արևային և հողմային էլեկտրակայաններ, ինչպես նաև ատոմակայաններ:

Բիթքոյնները, որոնք կստացվեն ատոմակայանի հետ անմիջական կապ ունեցող TeraWulf-ը ֆերմայից, ըստ որոշ գնահատականների, բավականին մոտ կլինեն ածխածնի զրոյական արտանետումների աստիճանին: Բայց կան այլ հաշվարկներ, որոնց համաձայն՝ CO2 արտանետումների առումով ատոմային էներգիան մոտավորապես համեմատելի է վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ։ Փորձագետները բացատրում են, որ քիչ հավանական է, որ լինեն էներգիայի աղբյուրներ, որոնք լիովին զերծ են ջերմոցային գազերի արտանետումներից, քանի որ սարքավորումների և լոգիստիկայի արտադրությունը ինչ-որ կերպ կուղեկցվի ածխաթթու գազի արտանետումներով։ Այնուամենայնիվ, այս արտանետումները իսկապես շատ ավելի քիչ կլինեն, քան կրիպտոարժույթների մայնինգի ավելի ավանդական մոտեցումների դեպքում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ