Որո՞նք են ամենահզոր առաջատար և էժան սմարթֆոնները․ AnTuTu-ն հրապարակել է հունիսյան ցանկը

2 հուլիսի, 2024  17:29

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայքը հրապարակել է ամենահզոր առաջատար և ամենաէժան սմարթֆոնների հունիսյան վարկանիշը։

Բոլոր Android սմարթֆոնների շարքում խաղային Asus ROG Phone 8-ը Snapdragon 8 Gen 3 չիպով ճանաչվել է արտադրողականությամբ առաջատարը AnTuTu-ում․ 1000 թեստերի արդյունքների հիման վրա այս սարքը հավաքել է միջինը 2,13 միլիոն միավոր: Լավագույն եռյակում են նաև Oppo Find X7 (2,10 միլիոն) և iQOO Neo9S Pro (2,09 միլիոն) համապատասխանաբար MediaTek Dimensity 9300 և 9300+ չիպերով:

Առաջատար սմարթֆոնների վարկանիշում ներառվել են նաև RedMagic 9 Pro+, Vivo X100 Ultra, X100 Pro, iQOO 12, Vivo X100, OnePlus 12 և Oppo Find X7 Ultra սմարթֆոնները:

Antutu 1.jpg (105 KB)

Էժան սմարթֆոնների վարկանիշում ամենահզորը OnePlus Ace 3V-ն է՝ Snapdragon 7+ Gen 3 չիպով, որը միջինը հավաքել է 1,43 միլիոն միավոր։ Նրան հաջորդում են Realme GT Neo6 SE-ն (1,37 մլն) նույն պրոցեսորով և Redmi K70E-ն (1,36 մլն)՝ Dimensity 8300-Ultra-ով:

Լավագույն բյուջետային սարքերի տասնյակում ներառվել են նաև Realme GT Neo5 SE, Redmi Note 12 Turbo, Oppo Reno 12, iQOO Z8, iQOO Neo7 SE, Redmi Note 12T Pro և OnePlus Ace Racing Edition:

Antutu 2.jpg (106 KB)

Antutu վարկանիշը հիմնված է համանուն հարթակում 1000 թեստի արդյունքների միջին ցուցանիշի վրա։ Այս տվյալները վերաբերում են չինական շուկայում վաճառվող սմարթֆոններին։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2024-ի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը։


 
 
 
 
  • Արխիվ