Ինսայդերը շնորհանդեսից 2 շաբաթ առաջ Samsung Galaxy Watch 7-ի, Galaxy Watch Ultra-ի, Galaxy Buds 3-ի և Galaxy Buds 3 Pro-ի լուսանկարներ է հրապարակել

28 հունիսի, 2024  14:16

Ինսայդեր Evan Blass-ը հրապարակել է Samsung-ի ապագա նոր արտադրանքների՝ Galaxy Watch 7 և Galaxy Watch Ultra խելացի ժամացույցների և Galaxy Buds 3 և Galaxy Buds 3 Pro անլար ականջակալների մինչ այսօր հասանելի ամենաորակյալ լուսանկարները։

Galaxy Watch 7-ը շատ նման է Watch 6-ին, բացառությամբ, որ այն ունի սիլիկոնե այլ գոտի։ Galaxy Watch 7-ը կունենա գունային երեք տարբերակ՝ արծաթագույն՝ սպիտակ գոտիով, ամբողջովին կանաչ և կրեմագույն՝ համապատասխան գոտիով:

Galaxy Watch Ultra-ն նույնպես ունի գունային երեք համակցություններ՝ արծաթագույն՝ սպիտակ ժապավենով, երկգույն՝ սև և մուգ մոխրագույն մոդել և սև տարբերակ՝ նարնջագույն գոտիով:

Galaxy-Watch-7-evleak_1 copy 2_large.jpg (113 KB)

Galaxy-Watch-7-evleak_4_large.png (106 KB)

Galaxy-Watch-7-evleak_5_large.png (104 KB)

Ինչ վերաբերում է ականջակալներին, ապա ուշադրություն են գրավում Blade Lights-ի սև գծերը, խոսքով հետին լուսավորման մասին է։

Հիշեցնենք, որ բոլոր այս նոր ապրանքատեսակների պաշտոնական ներկայացումը սպասվում է հուլիսի 10-ին Փարիզում կայանալիք Unpacked մեծ միջոցառման ժամանակ։

Ինսայդեր Evan Blass-ը նախկինում բազմաթիվ իրական արտահոսքեր է արել: Ժամանակին նա հրապարակել է Sony Xperia 5 II-ի, Galaxy Note20-ի, Galaxy Z Fold 2-ի, Galaxy Tab S7-ի, Galaxy Watch 3-ի և Samsung Galaxy Buds Live-ի, Xiaomi 12-ի, Xiaomi 12T-ի և Xiaomi 12T Pro-ի ճշգրիտ պատկերները նախքան մինչ դրանց պաշտոնական ներկայացումը։

Galaxy-Buds-3-evleak_2 copy_0_large.jpg (96 KB)Galaxy-Buds-3-evleak_4 copy_large.jpg (63 KB)


 
 
 
 
  • Արխիվ