SpaceX-ի փորձարկման վայրում հզոր պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)

24 մայիսի, 2024  17:18

SpaceX ընկերության Տեխասում գտնվող փորձարկման վայրում հրթիռային շարժիչի ցամաքային փորձարկման ժամանակ տեղի է ունեցել հզոր պայթյուն, որը ֆիքսվել է ուղիղ եթերում, տեղեկացնում է Tweaktown.com-ը։

Պայթյունը տեղի է ունեցել Մակգրեգոր քաղաքում գտնվող փորձարկման կայանում Raptor շարժիչի վերջին ստատիկ փորձարկումներից մեկի ժամանակ լուրջ վթար է տեղի ունեցել: Շարժիչում տեղի ունեցած անոմալիայի հետևանքով նախ տեղի է ունեցել առաջին պայթյունը, իսկ հետո՝ երկրորդը: Ենթադրաբար, երկրորդ պայթյունը տեղի է ունեցել օդում կուտակված վառելիքի գոլորշու պատճառով։

SpaceX-ը միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրել։ Ընկերության համար նման իրավիճակները սովորական են։ Ըստ աղբյուրի՝ հավանաբար, SpaceX-ի անձնակազմից ոչ ոք չի տուժել, քանի որ նրանք պայթյունի պահին եղել են փորձարկման վայրից անվտանգ հեռավորության վրա։

Raptor շարժիչները պետք է օգտագործվեն հսկա Starship հրթիռում, որը պատմության մեջ ամենաբարձր և ամենահզոր հրթիռն է և նախատեսվում է օգտագործել Լուսնի ուսումնասիրության և դեպի Մարսը առաքելությունների ժամանակ։ Հենց այդ նպատակով էլ SpaceX-ը մանրազնին փորձարկում է շարժիչները: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ