Sparkles. Boston Dynamics-ը ներկայացրել է փափկամազ ռոբոտ շուն, որը կարող է պարել (տեսանյութ)

30 ապրիլի, 2024  12:08

Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է Sparkles ռոբոտ շանը, որը նման է հսկայական փափկամազ փափուկ խաղալիք շան և կարող է պարել և զվարճացնել մարդկանց: Այն պատրաստված է արդեն հանրահայտ Spot ռոբոտ շան հիման վրա և նպատակ ունի ուսումնասիրել «ռոբոտաշինության, արվեստի և զվարճանքի հատման և փոխազդեցության կետը»։

Ընկերության հրապարակած տեսանյութում Sparkles-ը ցուցադրել է իր պարային հմտությունները բնօրինակ Spot-ի հետ համատեղ ելույթում։ Այս ներկայացումը կազմակերպվել է նորարարական Choreographer գործիքի միջոցով, որը թույլ է տալիս ստեղծել և կառավարել ռոբոտի շարժումները երաժշտության ներքո Spot API-ի միջոցով:

Choreographer-ը, որը ներկայացվել է անցյալ տարի, վերացնում է պարուսույցի ստեղծագործական գործընթացի և ռոբոտի ծրագրավորման տեխնիկական ասպեկտների միջև ավանդական խոչընդոտները: Վերլուծելով Spot-ի և դրա շրջակայքի ֆիզիկական հնարավորությունները՝ Choreographer-ը երաշխավորում շարժումների սահունությունն ու նրբագեղությունը՝ օգնելով ստեղծել հետաքրքիր շոուներ և ներկայացումներ:

Spot-ում ներկառուցված «սպորտային բանականությունը» նրան թույլ է տալիս առաջադրանքները կատարել ավելի բարձր մակարդակով՝ արձագանքելով բարդ իրավիճակներին և շրջակայքի պայմաններին: Սա Sparkles-ին և Boston Dynamics-ի այլ ռոբոտ շներին դարձնում է եզակի կատարողներ, որոնք ունակ են կյանքի կոչել պարուսույցների և ռեժիսորների ամենահամարձակ գաղափարները:

Հիշեցնենք, որ Boston Dynamics-ը մշակում է նաև մարդանման ռոբոտներ։ Ընկերությունը վերջերս ներկայացրել է իր ամբողջովին էլեկտրական Atlas ռոբոտի նոր տարբերակը: Ռոբոտը կդառնա կոմերցիոն արտադրանք Stretch ռոբոտային ձեռքի և Spot ռոբոտ շան հետ միասին: Ընկերության առաջին պատվիրատուն կլինի ավտոարտադրող Hyundai-ն, որը նախատեսում է օգտագործել 2025-ից սկսած մարդանման ռոբոտը փորձարկել իր արտադրական օբյեկտներում։

Թե ինչպես և ինչ է ռոբոտն անելու արտադրությունում, դեռևս հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ նա արդեն գիտի, թե ինչպես պետք է բեռնաթափել ու տեղափոխել մեքենաների ամորտիզատորները, ինչպես նաև, ցատկել և վազել անհարթ տեղանքով, կատարել սալտո, բարձրացնել և նետել առարկաներ:


 
 
 
 
  • Արխիվ