Unitree-ն ներկայացրել է իր մարդանման նոր ռոբոտը, որն ընկույզ է կոտրում, տոստ պատրաստում, անում ակրոբատիկ շարժումներ և արժե $16,000

14 մայիսի, 2024  18:08

Չինական Unitree ընկերությունում մարդանման ռոբոտների մշակումը շարունակվում է արագ տեմպերով։ 90,000 դոլար արժողությամբ H1 ռոբոտը վերջերս իր դասի համար արագության համաշխարհային ռեկորդ սահմանեց և դարձավ աշխարհում առաջին ռոբոտը, որն առանց հիդրավլիկ սարքերի սալտո է անում: Այժմ էստաֆետը վերցնում է G1 ռոբոտը, որը կատարում է մի քանի տպավորիչ ակրոբատիկ շարժումներ և առաջադրանքներ, որոնք հենաշարժիչ զարգացած համակարգ են պահանջում։ Նոր ռոբոտն արժե ընդամենը 16,000 դոլար։

Բոլորվին վերջերս Unitree-ի հիմնական նպատակն էր մշակել ավելի զարգացած չորսոտանի ռոբոտ շներ, ինչպիսիք են Go2-ը և B2-ը: Գնային առումով մատչելի այս մոդելները հաճախ օգտագործվում էին որպես որոշ բավականին անհանգստացնող ծրագրերի հիմք, ինչպիսիք են հրանետ Thermonator-ը կամ M72 Light Antitank Weapon հրթիռների արձակման հարթակը:

Մարդանման ռոբոտնեների մոդելների մշակման հարցում Unitree-ն լուրջ մրցակցության է հանդիպել այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Boston Dynamics-ը, Fig-ը, Sanctuary AI-ը և Tesla-ն: Unitree-ն բավական արագ ներկայացրեց H1-ը՝ աշխարհում առաջին ռոբոտը, որն առանց հիդրավլիկ միջոցների սալտո է անում և արագության ռեկորդ սահմանեց իր դասում: Իսկ այժմ ընկերությունը ներկայացնում է ակրոբատիկայի իսկական աստղի՝ մարդանման G1 ռոբոտին։

Եթե H1-ի գինը սահմանվել էր 90,000 դոլար և այն ստանալու համար պետք էր սպասել մինչև 10 տարի, G1-ն առաջարկվում է շատ ավելի էժան․ ընկերությունն այն գնահատում է ընդամենը 16,000 դոլար, ինչը կարող է շատ ձեռնտու լինել նրանց համար, ովքեր ռոբոտ օգնականի, հավաքման գծի օպերատորի կամ հետազոտության օբյեկտի կարիք ունեն: Ռոբոտը կառաքվի երկու կոնֆիգուրացիաներով՝ ստանդարտ և ընդլայնված:

Ռոբոտն աշխատում է բարձր կատարողականությամբ ութմիջուկանի պրոցեսորով, իսկ կապի համար օգտագործում է Wi-Fi 6 և Bluetooth 5.2: Դրա «հոդերն» ունեն ընդհանուր ազատության 23-ից 43 աստիճան և արտադրում են մինչև 120 Նմ առավելագույն պտտման պահ, շարժման արագությունը՝ 2 մետր վայրկյան (7,2 կմ/ժ), մեկ լիցքավորմամբ մարտկոցն աշխատում է մոտ երկու ժամ: Ռոբոտը կշռում է մոտ 35 կգ (թեև ընկերության կայքում նշված է 47 կգ) և կարող է կոմպակտ կերպով ծալվել 690 × 450 × 300 մմ չափերով զուգահեռանիստի դիրքով փոխադրման համար:

G1-ն ստացել է լիարժեք «գլուխ»՝ սաղավարտի մեջ, ինչպես նաև լուսավորված «դեմք»՝ 3D LiDAR սենսորների և խորության տեսախցիկով: G1 մարդանման ռոբոտի ձեռքերը ցուցադրում են հմտությունների լայն շրջանակ: Ռոբոտը սովորում է սիմուլյացիոն միջավայրում՝ օգտագործելով ամրապնդմամբ ուսուցում և պատճենելով իր մյուս կոլեգաների հմտությունները: Ցուցադրված որոշ առանձնահատկություններ դեռ մշակման փուլում են:


 
 
 
 
  • Արխիվ