Երեք Spot ռոբոտ-շները զարդարում են տոնածառը. զվարճալի տեսանյութ Boston Dynamics-ից

23 դեկտեմբերի, 2022  12:39

Boston Dynamics ընկերությունը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են երեք Spot ռոբոտ-շները զարդարում տոնածառը։

Քանի որ տոնածառն իրենցից բարձր է, ռոբոտները ստիպված են թիմային աշխատանք անել. նրանցից երկուսը տոնածառի մոտ կռացած դիրք են ընդունում՝ դառնալով ժամանակավոր աստիճաններ, որպեսզի երրորդ ռոբոտը կարողանա բարձրանալ իրենց «մեջքի վրա» և ժապավենը դնել տոնածառի գագաթին:

Տեսանյութում չի երևում, որ ռոբոտներն իրականում կառավարվում են օպերատորների կողմից, որոնք էլ որոշում են, թե կոնկրետ ինչ պետք է անեն ռոբոտները։ Ճիշտ է, միաժամանակ ռոբոտներն ավտոմատ կերպով կատարում են բազային տիպի գործառույթներ՝ պահպանելով հավասարակշռությունը։

Տեսանյութի վերջում ցուցադրվում է նաև չհաջողված կադրերից մեկը, որում ռոբոտ-շունը ծուռ է դնում ժապավենը, ինչից ընկնում է։


 
 
 
 
  • Արխիվ