Երեք լավագույն iPhone-ներ, որոնք կարելի է գնել 2024-ին

20 մայիսի, 2024  12:18

Ռուսական «Պալաչ» կայքը կազմել է iPhone սմարթֆոնների երեք լավագույն մոդելների ընտրանին, որոնք կարելի է գնել 2024-ին մոտ 770 դոլարից պակաս գնով։

Ընտրանու առաջին տեղում է iPhone 13-ը, որի գինն սկսում է մոտ 590 դոլարից։ Այն ունի կոմպակտ՝ 6,1 դյույմանոց OLED էկրան՝ HDR10-ի, Dolby Vision և 60 Հց հաճախականություն: Սարքի կատարողականության համար պատասխանատու է Apple A15 Bionic չիպը՝ 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնն ունի երեք 12 ՄՊ տեսախցիկ՝ հիմնական, գերլայնանկյուն և առջևի։

Ընտրանու ամենամեծ սմարթֆոնը iPhone 14 Plus-ն է։ Վաճառվում է մոտ 760 դոլարով։ Սարքն ունի 6,7 դյույմանոց OLED էկրան՝ 60 Հց հաճախականությամբ։ Այս մոդելը մեծապես կրկնում է iPhone 13-ի բնութագրերը: Հիմնական տարբերությունը սմարթֆոնի չափերն են, մարտկոցը և օպերատիվ հիշողության ծավալը, որը Plus տարբերակում կազմում է 6 ԳԲ:

Ընտրանու երրորդ հորիզոնականը զբաղեցրել է iPhone 15-ը, որը վաճառվում է միջինը 770 դոլարով և ունի թարմացված դիզայն։ Այս մոդելն ունի Dynamic Island կտրվածք, ինչպես iPhone-ի Pro տարբերակներում, և տեսախցիկները տեղադրված են անկյունագծով։ Բացի դրանից՝ 6,1 դյույմանոց 60 Հց հաճախականությամբ էկրանն ապահովում է ավելի բարձր պայծառություն, որը կարող է հասնել 2000 նիտի: Սարքի աշխատանքի համար պատասխանատու է հզոր Apple A16 Bionic չիպը, իսկ հիմնական տեսախցիկը 48 ՄՊ է։ Բացի դրանից՝ այս սմարթֆոնն ունի ժամանակակից USB-C միակցիչ:

Նշվում է նաև, որ ընտրանու բոլոր սմարթֆոններն ունեն IP68 պաշտպանություն ջրից և փոշուց, ստերեո բարձրախոսներ և MagSafe անլար մագնիսական լիցքավորման աջակցություն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ