SADA-ի՝ ռեսուրսների կառավարման Atom հավելվածը հասանելի է Google Cloud Marketplace-ում

23 հոկտեմբերի, 2023  13:58

Google-ի, Collins Engineers-ի և SADA-ի ստեղծած Atom հավելվածն արդեն հասանելի է Google Cloud Marketplace-ում։ Այս մասին օրերս հայտարարեց բիզնեսի ու տեխնոլոգիական խորհրդատու SADA-ն: 

Atom-ը ռեսուրսների կառավարման հավելված է, որը կազմակերպություններին ու ընկերություններին հնարավորություն է տալիս արդիականացնել և աշխատանքային հոսքերը կառավարել իրական ժամանակում։ Հավելվածն արագորեն ներդրվել է ԱՄՆ տրանսպորտի պետական ​​վարչության (DOT), քաղաքապետարանների, երկաթուղիների և տարանցիկ փոխադրումներով զբաղվող կազմակերպությունների կողմից: Google Cloud Marketplace-ում հավելվածի ավելի մեծ հասանելիության շնորհիվ, SADA-ն կկարողանա արագացնել այս պրոդուկտի համատարած ներդրումը տարբեր ոլորտներում: 

SADA-ի փոխանցմամբ, հաճախորդների արձագանքները վկայում են, որ հավելվածի միջոցով նրանք հասել են ծախսերի զգալի խնայողության: Այն օգնել է օպտիմալացնել անձնակազմի ժամանակը, սպասարկման պլանավորումը, ռիսկերի վերլուծությունը և կանխատեսումը: Ավելին, այն հարմար է ցանկացած կազմակերպության համար, որը նպատակ ունի բարելավել իր ենթակառուցվածքի սպասարկումը տարբեր ոլորտներում՝ հյուրանոցներից մինչև արտադրություն: Օգտատերերը կարող են աշխատել իրական ժամանակում, ավելացնել գույքը, աշխատատեղերի բյուջեն, աշխատանքների ժամանակացույցը առցանց և անցանց։

«Atom հավելվածը հենց Google Cloud տեխնոլոգիաներ օգտագործող կազմակերպությունների համար է։ Այժմ, Google Cloud-ի կոնսոլում կոճակի մեկ հպումով նրանք կարող են տեղակայել Atom-ը և անմիջապես ականտես կլինեն զգալի բարելավումների, ինչի արդյունքում կհասնեն արդյունավետության և ծախսերի կրճատման նպատակներին»,- նշել է SADA-ում Atom-ի վաճառքի գծով գործադիր փոխնախագահ Ջո Կոսկոն։

«Atom-ի շնորհիվ SADA-ն հնարավորություն է տալիս մեր համատեղ հաճախորդներին վերացնել ոչ միասնական տվյալների բազան, վերլուծել և կառավարել ռիսկերը, օպտիմալացնել գործընթացները»,- նշել է Google Cloud-ի Cloud Marketplace-ի և ISV GTM Initiatives-ի կառավարիչ տնօրեն Դայ Վուն:

Atom-ի առավելությունները մեծապես պայմանավորված են իր հզոր, բարձր կարգավորելի գործառույթներով և հարմար ինտերֆեյսով: 

Հիշեցնենք, SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 6 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար։ 


 
 
 
 
  • Արխիվ