Wallet Pay. Telegram-ում արդեն վճարումները կրիպտոարժույթով ընդունելու հնարավորություն կա

14 հուլիսի, 2023  10:11

Հայտնի մեսենջեր Telegram-ն ունի նոր ծառայություն՝ Wallet Pay, որը տարբեր ընկերությունների չատբոտերին թույլ է տալիս վճարումներ ընդունել տարբեր կրիպտոարժույթներով։

Ինչպես տեղեկացնում է Cointelegraph կայքը, Wallet Pay-ը, մասնավորապես, աշխատում է Bitcoin-ով, Toncoin-ով և Tether USD-ով։

Wallet Pay-ն աշխատում է աշխարհի շատ երկրներում, ներառյալ այն երկրներում, որտեղ օրենքով արգելվում է ապրանքների և ծառայությունների համար կրիպտոարժույթով վճարել: Այս ցանկում են Ռուսաստանը, Ինդոնեզիան, Վիետնամը և մի շարք այլ երկրներ։ Wallet Pay-ի մշակողների կարծիքով՝ նման երկրներում ծառայությունից օգտվելու վերաբերյալ որոշումները ձեռնարկությունները պետք է ինքնուրույն կայացնեն։

Ավելին, նոր ծառայությունը հասանելի է նաև փողերի լվացման դեմ պայքարի խմբի սև ցուցակում հայտնված երկրներում (ինչպիսիք են Իրանը, Մյանմարը և Հյուսիսային Կորեան):

Wallet Pay-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք արդեն մի քանի հարյուր դիմում են ստացել նոր վճարային համակարգին միանալու համար։


 
 
 
 
  • Արխիվ