James Webb-ը Էնցելադուսի վրա հսկայական գեյզեր է հայտնաբերել, որը ջուրը հարյուրավոր կիլոմետրերով նետում է տիեզերք

29 մայիսի, 2023  22:09

Գիտնականները պարզել են, որ Սատուրնի սառցե արբանյակը՝ Էնցելադուսը, տիեզերք է արտանետում ջրային գոլորշու «հսկայական շիթ»։ Արտանետումները պարունակում են բազմաթիվ քիմիական բաղադրիչներ, որոնք պիտանի են կենդանի օրգանիզմների ձևավորման համար: Այս արտանետումը նորովի բացահայտելու գործում օգնել է James Webb աստղադիտակը։

Աստղադիտակն այս արտանետումը ֆիքսել է դեռ 2022-ի նոյեմբերին. արդյունքները ցուցադրվել են Տիեզերական աստղադիտակի գիտական ​​ինստիտուտում (Բալթիմոր) մայիսի 17-ին տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: Ըստ գիտնականների՝ արտանետումն իսկապես «վիթխարի» է, տեղեկացնում է Space.com-ը։

Սա առաջին անգամը չէ, որ հետազոտողները տեսնում են, որ Էնցելադուսը ջուր է արտանետում, սակայն նոր աստղադիտակի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս տեսնել, որ գոլորշու շիթերը տիեզերք են գնում շատ ավելի հեռու, քան նախկինում ենթադրվում էր։ Իրականում դրանք շատ ավելի հեռու են գնում, քան Էնցելադուսի տրամագիծն է (այն 504 կմ է)։

Առաջին անգամ Սատուրնի արբանյակից ջրի արտանետումների մասին հայտնի է դարձել դեռ 2005-ին, երբ NASA-ի Cassini տիեզերանավը ֆիքսեց, թե ինչպես են սառցե մասնիկները թռչում մոլորակի արբանյակի մակերեսից: Ենթադրվում է, որ արտանետումներն այնքան հզոր են, որ Սատուրնի օղակներից մեկը ձևավորվել է հենց այս արտանետվող նյութից:

Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, նման շիթերը պարունակում են մեթան, ածխաթթու գազ և ամոնիակ՝ օրգանական մոլեկուլներ, որոնք  կյանքի առաջացման համար անհրաժեշտ տարրեր են։ Նույնիսկ ընդունված է համարել, որ այդ գազերից մի քանիսի աղբյուրը հենց կյանքն է: Մասնավորապես, մեթանը կարող է լինել կյանքի արգասիքներից մեկը Էնցելադուսի սառցե մակերեսի հատակում։

Կյանքի գոյության համար մեկ այլ կարևոր տարր է ջուրը։ Չնայած Էնցելադուսն ամբողջությամբ ծածկված է սառույցի հաստ շերտով, Լուսնի պտույտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մակերեսի տակ կարող է հեղուկ ջրի մի ամբողջ օվկիանոս լինել: Գիտնականները կարծում են, որ Cassini-ի և James Webb-ի հայտնաբերած արտանետումների աղբյուրը կարող են լինել օվկիանոսի հատակին գտնվող հիդրոթերմալ օդափոխիչները։ Դրա մասին անուղղակիորեն վկայում են արտանետվող շիթերում հայտնաբերված սիլիցիումի մասնիկները, որոնք սովորաբար կազմում են մոլորակների ընդերքը:

NASA-ի գիտնականները նախատեսում են Էնցելադուսում կյանքի հնարավոր հետքեր փնտրելու նպատակող առաքելություններ իրականացնել: Սպասվում է, որ Enceladus Orbilander-ը Լուսնի ուղեծրում կլինի մոտ կես տարի՝ բառացիորեն թռչելով այդ արտանետումների միջով, որպեսզի  նմուշներ հավաքի: Դրանից հետո տիեզերանավը կվերածվի բուն Սատուրնի արբանյակի մակերեսին վայրէջք կատարելու մոդուլի։

Ակնկալվում է, որ Orbilander-ը կհամալրվի նմուշների մոլեկուլները վերլուծելու համար անհրաժեշտ գործիքներով, օրինակ՝ բացի մանրադիտակից, սարքը կհամալրվի նույնիսկ ԴՆԹ սեկվենատորով։ Բացի դրանից, տեսախցիկները, ռադիոզոնդերը և լազերները հեռակա կարգով կսկանավորեն արբանյակի մակերեսը:

Բացի դրանից, առաջարկվել է Էնցելադուսի սառցե մակերեսի տակ ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով այնտեղ ուղարկել Exobiology Extant Life Surveyor անունով օձանման ռոբոտը։

 


 
 
 
 
  • Արխիվ