Lord of the Rings: Heroes of Middle-earth. հայտնի է «Մատանիների տիրակալը»-ի մոտիվներով նոր խաղի թողարկման ամսաթիվը

11 ապրիլի, 2023  13:20

Մայիսի 10-ին կթողարկվի Lord of the Rings. Heroes of Middle-earth անվճար բջջային խաղը Android և iOS համակարգերի համար: Սա «Մատանիների տիրակալը»-ի մոտիվներով Electronic Arts ընկերության առաջին խաղը կլինի մոտ 15 տարվա ընթացքում։ Այն հաջորդում է 2009 թ. թողարկված The Lord of the Rings: Conquest-ին:

Electronic Arts-ը նաև ցուցադրել է նոր խաղի թրեյլերը.

Ինչպես տեղեկացնում է Engadget-ը՝ Lord of the Rings. Heroes of Middle-earth-ը սյուժետային առցանց խաղ է RPG տարրերով և քայլային ռազմավարությամբ, որում խաղացողները կհանդիպեն ոչ միայն Ջոն Ռ. Ռ. Թոլքինի վեպերի հայտնի կերպարներին, այլև նորերին՝ կախարդներ, հոբիթներ, թզուկներ, էլֆեր և այլ կերպարներ:

Lord of the Rings. Heroes of Middle-earth-ը «Մատանիների տիրակալը»-ի մոտիվներով հինգ խաղերից մեկն է, որը մշակման փուլում է: Այս ցուցակից մեկ այլ հայտնի նախագիծ է Daedalic Entertainment-ի Lord of the Rings: Gollum խաղը, որը նախատեսվում է թողարկել 2023 թ. մայիսի 25-ին PC համակարգիչների և կոնսոլների համար: Մյուս երեք խաղերի թողարկումն սպասվում է առաջիկա երկու տարվա ընթացքում։


 
 
 
 
  • Արխիվ