Հայտնի է աշխարհի ամենախոշոր անհաջողակ միլիարդատիրոջ անունը. խոսքն Իլոն Մասկին մասին չէ

7 ապրիլի, 2023  21:35

Forbes-ը հրապարակել է աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը. նրանք 200 միլիարդ դոլարով ավելի աղքատացել են անցյալ տարվա համեմատ, բայց նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,1 տրլն դոլար։

Պարբերականը նաև նշել է այն միլիարդատիրոջ անունը, ում կարողությունն ամենաշատն է տուժել վերջին մեկ տարվա ընթացքում։ Պարզվում է, որ դա ամենևին էլ Իլոն Մասկը չէ, այլ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։

Անցյալ տարվա մարտի համեմատ Բեզոսի կարողությունը նվազել է 57 մլրդ դոլարով: Amazon-ի բաժնետոմսերի գինը 2022 թ․ անկում նվազեց 50%-ով, ինչի հետևանքով Amazon-ը դարձավ առաջին հանրային ընկերությունը (որի բաժնետոմսերն ազատ առքուվաճառքի են դրված բորսայում), որը կորցրել է իր շուկայական արժեքի 1 տրլն դոլարը։ Ներկայումս Բեզոսի կարողությունը գնահատվում է 114 մլրդ դոլար, ինչը նրան դարձնում է մոլորակի երրորդ ամենահարուստ մարդը:

Forbes-ի ցուցակում երկրորդ տեղում է Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ 180 մլրդ դոլար կարողությամբ, իսկ առաջին տեղում է LVMH շքեղ ապրանքների ընկերության գործադիր տնօրեն Բեռնար Առնոն՝ 211 մլրդ դոլար գնահատված կարողությամբ:

Ըստ այլ աղբյուրների, սակայն, գլխավոր անհաջողակ միլիարդատերը պետք է համարվի Իլոն Մասկը։ 2021 թ․ նոյեմբերին նա աշխարհի ամենահարուստ մարդն էր, իսկ նրա կարողությունը հասել էր 340 մլրդ դոլարի: Այդ ժամանակից ի վեր, տարբեր գնահատականներով, նա կորցրել է մոտ 182-200 մլրդ դոլար և նույնիսկ ռեկորդ է սահմանել․ նրանից առաջ մեկ տարում ոչ ոք այդքան գումար չէր կորցրել։

Նման խոշոր կապիտալի կորստի պատճառը եղել է և՛ Tesla-ի բաժնետոմսերի անկումը, և՛ 44 մլրդ դոլարով Twitter-ի ձեռքբերումը՝ այս գործարքի շուրջը ծավալված բոլոր սկանդալներով:

Որոշ ժամանակ Մասկին հաջողվեց վերականգնել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը, երբ Tesla-ի բաժնետոմսերի 100%-անոց աճի ֆոնին նրա կարողությունը հասավ է 187 մլրդ դոլարի, սակայն այսօր նա, այդուհանդերձ, միլիարդատերերի ցուցակում երկրորդ տեղում է։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ