Morrowind Rebirth մոդը, որի շնորհիվ 20-ամյա The Elder Scrolls 3 խաղը՝ Morrowind-ը, ավելի է նմանվում ժամանակակից խաղերին, վերջերս թարմացում է ստացել՝ 6.0 տարբերակը շատ նոր բովանդակություն եւ շտկումներ կբերի խաղին:
11 տարի առաջ Յոհան Ռոզենը միայնակ է սկսել Morrowind Rebirth-ը։ Morrowind-ը շատ հետաքրքիր մթնոլորտով խաղ է, սակայն դրա գրաֆիկան այսօր հնացած տեսք ունի (խաղը թողարկվել է 2002 թվականին՝ մի հավերժություն առաջ), սակայն մոդը ոչ միայն շտկում է խաղի մի շարք խնդիրներ եւ սխալներ, այլեւ բարելավում է գրաֆիկան՝ դարձնելով այն ավելի հարմար ժամանակակից գեյմերի աչքին: Մոդը նաեւ նոր բովանդակություն է ավելացնում խաղի մեջ՝ թշնամիներ, զենքեր, զրահներ, կախարդանքներ եւ նույնիսկ՝ լոկացիաներ:

Ինչ վերաբերում է փոփոխություններին, որոնք կհայտնվեն 6.0 տարբերակում, պետք է նշել հետեւյալը՝
- Մեռած հողերում փոփոխվել է լանդշաֆտն ու այլ բարելավումներ են կատարվել, որոնք տեխաշարժն ավելի չարաբաստիկ են դարձնում (Մեռած հողերը Elder Scrolls-ից արքայազն Daedric Մարունես Դագոնի տունն է, եւ շատ տրամաբանական է, որ խաղացողը չպետք է իրեն այնտեղ «ինչպես տանը» զգա,
- Ընդլայնվել է ինտերիերը,
- Զենքի ու զրահի նոր, ներառյալ կախարդական տեսակներ են հայտնվել,
- Նոր մոդելներ եւ հյուսվածքներ են ավելացել,
- Նոր կախարդանքներ են ի հայտ եկել,
- Փոփոխություններ կան Բալմորում, Վիվեկում, Սեյդա Նինում եւ Սուրանում,
- Ավելացել են լրացուցիչ զենքեր ու զրահներ, ներառյալ հատուկ զենքերը եւ մետաղական նետերը,
- Խաղի հավասարակշռության փոփոխություններ են կատարվել,
- Մեռած NPC-ներն այլեւս չեն անհետանում, եթե դրանց վրա արժեքավոր իրեր կան:


Մոդը կարելի է ներբեռնել Nexus Mods-ից եւ ModDB-ից.








