Կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագիրը 2027թ. համար նախատեսում է մոտ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչդեռ 2027թ. պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026թ. ընդունված բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով։ Այս մասին ասվում է «Գիտուժ» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

«Նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը։ Հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների և գիտական սարքավորումների համար հատկացումները մնում են անփոփոխ։ Վտանգված է նաև մի շարք գործող ծրագրերի ամբողջ տարվա ֆինանսավորումը։

«Գիտուժը» Ազգային ժողովին կոչ է անում ապահովել, որ 2027թ. պետական բյուջեում ներառվի գիտության ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը։ Կառավարությունից պահանջում ենք իրականացնել իր ընդունած ռազմավարական ծրագիրը՝ ֆինանսավորելով դրանով նախատեսված միջոցառումները», — նշվում է հայտարարության մեջ։