Հայտնի գիտական լրագրող Ասյա Կազանցևան դասախոսություն կկարդա Երևանում: «Ինչպե՞ս ստիպել ինքդ քեզ ավելի շատ քայլել (և արժե՞ արդյոք). Ուղղահայաց քայլքի առավելությունների և խնդիրների կարճ ակնարկ» խորագրով դասախոսությունը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 13:00-ին, Holiday Inn Express Yerevan հյուրանոցում (Փավստոս Բյուզանդի 97/2):
Մարդիկ սկսել են ուղղահայաց քայլել ավելի վաղ, քան խելացի են դարձել: Հակառակ դեպքում, գուցե նրանք զերծ կմնային դրանից: Ուղղահայաց քայլքը (հատկապես խոշոր ուղեղի հետ համատեղ) մեծապես բարդացնում է ծննդաբերությունը, նպաստում է հենաշարժիչ համակարգի խնդիրների լայն շրջանակի առաջացմանը և ստեղծում է արյան շրջանառության հետ կապված հատուկ դժվարություններ՝ Երկրի ձգողության պայմաններում:
Միևնույն ժամանակ, քանի որ մենք սովորել ենք քայլել, այժմ պետք է անընդհատ զբաղվենք դրանով: Ընդ որում, ոչ այնքան ֆիզիկական առողջության, որքան հոգեկան բարեկեցության համար: Մարդիկ, ովքեր երկար ժամանակ քայլում են (հատկապես գեղեցիկ բնապատկերներով վայրերում), անցնում են ուշադրության աշխատանքի հատուկ ռեժիմի, որը նպաստում է ինչպես հոգեկան հավասարակշռության վերականգնմանը, այնպես էլ կուտակված տեղեկատվության կարգավորմանն ու նոր գաղափարների ծնունդին:
Այս էֆեկտներն այնքան ակնհայտ են, որ հետազոտողները հետաքրքրված են դրանց ուսումնասիրությամբ: Արդեն կուտակվել է տվյալների մեծ ծավալ այն մասին, թե որտեղ, ինչպես և որքան պետք է քայլի մարդը, որպեսզի լինի խելացի և երջանիկ: Զինվեք այս տեղեկատվությամբ նախօրոք՝ ամառային երեկոները օգտակար անցկացնելու համար, և ընտրեք հարմարավետ կոշիկներ, քանի որ դասախոսությունից հետո, ամենայն հավանականությամբ, կցանկանաք տուն գնալ ոտքով:
Ասյա Կազանցևան հայտնի գիտական լրագրող է, «Просветитель» մրցանակի դափնեկիր, ճանապարհորդող դասախոս: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, ունի ՎՇԷ-ի «Cognitive Sciences and Technologies» մագիստրոսի աստիճան և Բրիստոլի համալսարանի մոլեկուլյար նեյրոկենսաբանության մագիստրոսի աստիճան:
Տոմսերը կարելի է ձեռք բերել այս հղումով: Դասախոսությունը կանցկացվի ռուսերեն:






