Ամերիկյան Microsoft կորպորացիան Windows օպերացիոն համակարգում ավելացրել է նոր՝ «Կապ հեռախոսի հետ» ֆունկցիան, որով օգտատերերը կարող են արագ փոխանցել ֆայլերը սմարթֆոններից՝ iOS և Android հարթակներում։ Այս մասին հայտնում է կորպորացիայի մամուլի ծառայությունը։
«Մենք սկսում ենք աստիճանաբար ներմուծել ձեր iPhone®-ի և ձեր Windows 11 կամ Windows 10 ԱՀ-ի միջև ֆայլերը անխափան կերպով կիսելու հնարավորությունը, երբ միացված եք Phone Link-ի և Link to Windows հավելվածի միջոցով», - ասվում է գրառման մեջ:
Հավելվածի բետա տարբերակը ներկայումս հասանելի է միայն Insider-ի անդամներին։ Նոր ֆունկցիայի միջոցով օգտատերերը կկարողանան անլար կերպով iOS և Android սմարթֆոնները միացնել համակարգչին, այնուհետև փոխանակել ֆայլերը: Բացի այդ, մոնիտորի էկրանին տեսանելի կլինեն ծանուցումները, հնարավոր կլինի պատասխանել զանգերին։






