NASA-ի Curiosity մարսագնացից ստացված տվյալներն ուսումնասիրող գիտնականները վերջերս նոր պատկերացում են ստացել այն մասին, թե ինչպես է Մարսը պոտենցիալ բնակելի, ջրով հարուստ մոլորակից վերածվել բացարձակապես անբնակ անապատի:
Մինչ Curiosity-ն անցնում է Մարսի Գեյլի խառնարանով, այն փորձարկումներ է կատարում ապարների վրա: Օգտագործելով իր Sample Analysis at Mars (SAM) և Tunable Laser Spectrometer (TLS) գործիքները՝ մարսագնացը տաքացնում է ապարների նմուշները՝ վերլուծելու արտադրված գազերը: Այս առաջադրանքը կատարելով ածխածնով հարուստ հանքանյութերի կամ կարբոնատների վրա, որոնք հաճախ ծառայում են որպես կլիմայական միջավայրի մասին տվյալների աղբյուր, Curiosity-ն բացահայտել է իզոտոպային բաղադրություն, որն առաջարկում է է Մարսի անցյալի երկու հնարավոր կլիմայական սցենարներ:
Ըստ առաջին սցենարի՝ կարբոնատները կարող էին ձևավորվել կրկնվող թաց և չոր ցիկլերի միջոցով, ինչը ենթադրում է ծայրահեղ գոլորշիացում: Երկրորդ սցենարի համաձայն՝ կարբոնատները կարող էին ձևավորվել չափազանց աղի, չափազանց սառը ջրի մեջ:

«Ձևավորման այս մեխանիզմները ներկայացնում են երկու տարբեր կլիմայական ռեժիմներ, որոնք կարող են ներկայացնել բնակելիության տարբեր սցենարներ»,- ասել NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գիտաշխատող, նոր հետազոտության վերաբերյալ հոդվածի համահեղինակ է Ջենիֆեր Սթերնը։
«Թաց-չոր ցիկլերը ցույց են տալիս փոփոխականությունը ավելի բնակելի և պակաս բնակելի միջավայրերի միջև, մինչդեռ կրիոգեն ջերմաստիճանը Մարսի միջին լայնություններում ցույց է տալիս ավելի պակաս բնակելի միջավայր, որտեղ ջրի մեծ մասը արգելափակված է սառույցի մեջ և հասանելի չէ քիմիայի կամ կենսաբանության համար, իսկ եղածը ծայրաստիճան աղի է ու կյանքի համար անբարենպաստ»,- հավելել է նա։
Այս երկու սցենարները նոր հասկացություններ չեն: Մարսի վրա այլ ապացույցներ՝ որոշակի ժայռերի գոյացումներից մինչև կոնկրետ հանքանյութերի առկայությունը, հաստատում են երկուսն էլ: Սակայն կոնկրետ այս ուսումնասիրության կարևորությունն այն է, որ առաջին անգամն է, երբ ժայռերի նմուշներից ստացված իզոտոպային ապացույցները հաստատում են դրանք:
Սակայն այս արդյունքների հետ մեկտեղ կա վատ նորություն: «Մեր նմուշները չեն համապատասխանում Մարսի մակերևույթի վրա գոյություն ունեցող հնագույն միջավայրին (կենսոլորտին),- ասել է ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գիտաշխատող, ուսումնասիրության ղեկավար Դեյվիդ Բերտը,- Թեև դա չի բացառում եղած լինի ստորգետնյա կենսոլորտ կամ մակերեսի կենսոլորտ, որն սկսվել և ավարտվել է մինչև այս կարբոնատների ձևավորումը»:






