ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Փորձագիտական միջազգային քրեական հետախուզության վերապատրաստման աջակցության ծրագիրի (ICITAP) ներկայացուցիչ Մարկ Մոգլը «Բա իմացա՞ր» հաղորդաշարի շրջանակում խոսել է դատական փորձաքննությունների վրա ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության ազդեցության մասին:

Նա անդրադարձել է ԴՆԹ-ի վերլուծության էվոլյուցիային՝ նշելով, որ տեխնոլոգիաներն այսօր բավական արագացրել են գործընթացները նաև այս ոլորտում։ Մոգլն ընդգծում է դատական փորձաքննությունների նկատմամբ որակի ապահովման և հանրային վստահության կարևորությունը՝ նշելով, որ ԶԼՄ-ները և կրթությունը կարևոր դեր են խաղում հանրային ընկալման մեջ:

Մարկ Մոգլը նաև կարևորում է անձնական տվյալների գաղտնիությունը դատական առաջընթացի հետ հավասարակշռելու դժվարությունները և դատական լաբորատորիաներում միջազգային չափանիշներ ունենալու անհրաժեշտությունը:

Միջազգային քրեական հետախուզության ուսուցման աջակցության ծրագրի (ICITAP) առաքելությունն է աշխատել օտարերկրյա կառավարությունների հետ՝ ստեղծելու պրոֆեսիոնալ և թափանցիկ իրավապահ ինստիտուտներ, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները, պայքարում կոռուպցիայի դեմ և նվազեցնում անդրազգային հանցագործության և ահաբեկչության վտանգը: Գտնվելով Արդարադատության դեպարտամենտի քրեական բաժնում և հիմնականում ֆինանսավորվում է Պետդեպարտամենտի կողմից՝ ICITAP-ը տրամադրում է միջազգային զարգացման աջակցություն, որն աջակցում է ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ արտաքին քաղաքականության նպատակներին:

Հիշեցնենք, որ «Բա իմացա՞ր»-ի՝ տեխնոլոգիական և գիտական ոլորտներին առնչվող հարցազրույցների շարքի գործընկներն է Team Telecom Armenia-ն: