Տրիտոնը Նեպտունի ամենամեծ արբանյակն է և Արեգակնային համակարգի ամենացուրտ օբյեկտը, որի մակերեսի ջերմաստիճանը -235°C է։ Այն ուսումնասիրելը կարծես թե դժվար առաջադրանք է, սակայն Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն արդեն մշակում այս առաքելության ծրագիրը: Նախագիծը կոչվում էր Arcanum, հետազոտության արդյունքները հրապարակվել են Aeronautical Journal (AEJO) ամսագրում:
Arcanum նախագիծը բաղկացած է երեք փուլից՝ ուղեծրային սարք, մանևրող ուղեծրային սարք և վայրէջքի սարք: «Սոմերվիլ» կոչվող ուղեծրային սարքը գիտական հարթակը կհասցնի Նեպտունի համակարգ և կծառայի որպես կապի վերահեռարձակող սարք՝ վայրէջքի հատվածի հետ մեկտեղ։ Սարքը համալրված է տեսախցիկներով, սպեկտրոմետրերով, մագնիսաչափով և ինֆրակարմիր աստղադիտակով, որոնք թույլ կտան ուսումնասիրել Նեպտունն ու նրա արբանյակները, ինչպես նաև հետազոտել Կոյպերի գոտին։
«Տենցինգ» անունն ստացած մանևրի մոդուլը պատասխանատու կլինի վայրէջքի սարքը ճշգրիտ ուղղորդելու համար՝ նախքան Տրիտոնի մակերես իջնելը: Վայրէջքի սարքը, որը կոչվում է «Բինգհամ», հագեցած կլինի տեսախցիկներով, սեյսմոմետրով, ջերմաչափով և զանգվածային սպեկտրոմետրով՝ Տրիտոնի հողը վերլուծելու համար։
Գիտնականները կանխատեսում են, որ Arcanum առաքելությունը կարող է պատրաստ լինել արձակման 2030-ին և հասնել Նեպտուն մինչև 2045-ը: Այնուամենայնիվ, չնայած մշակված պլանին, նախագիծը դեռ չի ստացել տիեզերական խոշոր գործակալությունների աջակցությունը, և դրա իրականացումը մնում է հարցականի տակ:






