Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները նեյրոնային թափանցիկ իմպլանտ են ստեղծել, որը տեղեկություն է տրամադրում ուղեղի խորը հյուսվածքների գործունեության մասին: Ընդորում, սարքը կարող է տեղակայվել գլխուղեղի մակերեսին։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Nanotechnology (NatNano) գիտական ​​ամսագրում։

Նոր սենսորը բաղկացած է բարակ, թափանցիկ և ճկուն պոլիմերային թաղանթից, որը պարունակում է 20 միկրոմետր տրամագծով գրաֆենի մետաղալարեր։ Ըստ սենսորի ստեղծողների՝ իմպլանտն ավելի է մոտեցնում ուղեղ-համակարգիչ նվազագույն ինվազիվ ինտերֆեյսի ստեղծմանը, որն ապահովում է բարձր լուծաչափով տվյալներ նյարդային խորը գործընթացների վերաբերյալ:

Այսօր նման տեղեկություններ կարդալու համար օգտագործվում են բարակ ասեղներով իմպլանտներ, որոնք խորը մխրճվում են ուղեղի մեջ՝ առաջացնելով հյուսվածքների բորբոքում և սպիներ։

Մկների վրա թեստերը ցույց են տվել, որ գրաֆենի իմպլանտը թույլ է տալիս տեղեկություն ստանալ երկու տեսակի նյարդային ակտիվության՝ էլեկտրական իմպուլսների և կալցիումի արտազատման մասին։

Հավաքված տվյալների հիման վրա հետազոտողները նեյրոնային ցանցը վարժեցրել են, որպեսզի այն կանխատեսի ուղեղում կալցիումի արտազատումները տարբեր խորություններում:

Գիտնականների կարծիքով, իրենց մշակումը կարագացնի նեյրոգիտության ոլորտում հիմնարար հետազոտությունները և կօգնի բացահայտել ուղեղի առեղծվածները: