Մարդու օրգանիզմն սկսում է նկատելիորեն փոխել աղիների աշխատանքը արբանյակ դուրս գալուց արդեն առաջին շաբաթներին: Կոպենհագենի համալսարանի գիտնականների հետազոտությունը՝ NASA-ի հետ համատեղ, ցույց է տվել, որ միկրոգրավիտացիայի պայմաններում տիեզերագնացների աղիքային բակտերիաներն սկսում են ավելի ակտիվորեն քայքայել սպիտակուցները: Դա կարող է կապված լինել աղիներով սննդի շարժման դանդաղման հետ և բացատրել, թե ինչու է փորկապությունն այդքան հաճախ առաջանում տիեզերական թռիչքների ժամանակ:
Հետազոտողները վերլուծել են 52 տիեզերագնացների արյան նմուշներ, որոնք մի քանի ամիս գտնվել են Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ևքում: Արյան մեջ մեբոլիտների կազմով գիտնականներին հաջողվել է հայտնաբերել փոփոխություններ, որոնք վկայում են աղիներում տեղի ունեցող գործընթացների վերակառուցման մասին, պատմում է Sciencedaily.com-ը:
Աղիքային բակտերիաներն սկսում են վերամշակել ավելի շատ սպիտակուց
Բնական պայմաններում աղիների բակտերիաները մեծ մասամբ վերամշակում են սննդային մանրաթելերը: Սակայն երբ մատչելի բուսմանրաթելերը դառնում են անբավարար, միկրոօրգանիզմներն սկսում են ավելի ակտիվորեն քայքայել սպիտակուցները:
Այս գործընթացը կոչվում է սպիտակուցի խմորում և ինքնին անսովոր չէ: Բայց տիեզերագնացների մոտ հետազոտողները հայտնաբերել են նշաններ այն մասին, որ այն ուժեղանում է տիեզերական թռիչքի սկզբից արդեն մի քանի շաբաթ անց և պահպանվում մինչև Երկիր վերադառնալը:
Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կարող է կապված լինել նորմալ գրավիտացիայի բացակայության հետ:
Երկրի վրա գրավիտացիան աղիների կծկումների հետ համատեղ օգնում է սնունդը տեղաշարժել մարսողական ուղով: Միկրոգրավիտացիայում այս գործընթացը կարող է դանդաղել: Եթե աղիների պարունակությունն ավելի երկար է մնում օրգանիզմի ներսում, բակտերիաներն ստանում են ավելի շատ ժամանակ սպիտակուցի վերամշակման համար:
«Տիեզերքում գրավիտացիայի բացակզությունը, հավանաբար, հանգեցնում է նրան, որ սնունդն ավելի դանդաղ է տեղաշարժվում աղիներով, և դա համահունչ է այն ամենին, ինչ մենք նկատում ենք. սպիտակուցի խմորման ուժգնացման նշաններ: Սա կարող է նաև օգնել բացատրել տիեզերագնացների փորկապությունը», — ասում է հետազոտության համահեղինակ Հենրիկ Ռոագերը:
Աղիների փոփոխությունները կարող են շոշափել ոչ միայն մարսողությունը
Հետազոտողներն ուսումնասիրում էին մետաբոլիտները՝ փոքր մոլեկուլները, որոնք շրջանառվում են արյան մեջ և թույլ տալիս անուղղակիորեն գնահատել օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները:
Սպիտակուցի խմորման ժամանակ առաջացող նյութերի մի մասը կարող է աղիներից ընկնել արյան հուն և ազդել այլ օրգանների վրա: Հետևաբար, աղիքային բակտերիաների աշխատանքի փոփոխությունը պոտենցիալ հետևանքներ ունի մարսողական համակարգի սահմաններից շատ հեռու:
Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում աղիների կապը ուղեղի հետ: Սպիտակուցի խմորման որոշ արտադրանքներ նախկինում կապվել են առողջության համար անբարենպաստ հետևանքների, այդ թվում՝ տրամադրության և կենտրոնանալու կարողության հնարավոր փոփոխությունների հետ:
Ընդ որում, նոր հետազոտությունը ցույց է տալիս նախևառաջ կապը տիեզերական թռիչքի և աղիքային նյութափոխանակության փոփոխության միջև: Տիեզերագնացների առողջության վրա այս փոփոխությունների կոնկրետ հետևանքները հաստատելու համար կպահանջվեն լրացուցիչ հետազոտություններ:
Դեպի Մարս թռիչքների համար խնդիրը ստիպված կլինեն լուծել նախօրոք
Միջազգային տիեզերական կայանում տիեզերագնացներն ամիսներ են անցկացնում, բայց ապագա թռիչքները դեպի Մարս զգալիորեն երկարատև կլինեն: Հետևաբար, նույնիսկ համեմատաբար փոքր փոփոխություններն օրգանիզմի աշխատանքում կարող են դառնալ կարևոր բժշկական խնդիր երկարատև տիեզերական առաքելությունների ժամանակ:
Հետազոտողները ենթադրում են, որ կանխարգելման ուղիներից մեկը կարող է դառնալ սննդակարգի փոփոխությունը, մասնավորապես՝ սննդային մանրաթելերի քանակի ավելացումը կամ պրեբիոտիկների օգտագործումը: Եվս մեկ հնարավոր մոտեցում կայանում է պերիստալտիկայի խթանման մեջ, այսինքն՝ աղիների բնական կծկումների, որոնք առաջ են մղում նրա պարունակությունը:
Որքան արագ է սնունդն անցնում աղիներով, այնքան քիչ ժամանակ է մնում սպիտակուցի չափազանց խմորման համար:
«Ավելի երկարատև տիեզերական ճանապարհորդություններ պլանավորելիս, օրինակ՝ դեպի Մարս, կարող են պահանջվել միջոցներ, որոնք թույլ են տալիս փոքրացնել տիեզերական թռիչքի բացասական ազդեցությունը աղիների վրա», — նշում է հետազոտության առաջին հեղինակ ΤԶորջիա Լա Բարբերան:
Տիեզերական տվյալները կարող են պետք գալ Երկրի հիվանդներին
Հեղինակները կարծում են, որ ստացված արդյունքները կարող են օգտակար լինել նաև Երկրի վրա գտնվող բժշկության համար:
Նմանատիպ խնդիրներ են առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ անցկացնում են անկողնում: Անշարժունության պատճառով նրանց մոտ ևս կարող է դանդաղել աղիների աշխատանքը և առաջանալ փորկապություն:
Եթե հետագա հետազոտությունները հաստատեն կապը աղիների պարունակության դանդաղ անցման և սպիտակուցի խմորման ուժգնացման միջև, տիեզերքում ստացված տվյալները կարող են օգնել մշակել անկողնային հիվանդների մոտ նման խախտումների կանխարգելման եղանակներ:
Գիտնականները 52 տիեզերագնացների տվյալներում օրինաչափություն են գտել
Հետազոտությունն անսովոր էր նաև հավաքված նյութի մասշտաբով: Գիտնականներն օգտագործել են Միջազգային տիեզերական կայանում անցկացված երեք հետազոտությունների տվյալները և միավորել մի քանի տարիների ընթացքում տարբեր առաքելություններին մասնակցած 52 տիեզերագնացների արյան նմուշները:
Սովորաբար նյութափոխանակության հետազոտությունները բախվում են մարդկանց միջև մեծ անհատական տարբերության հետ: Այս դեպքում տարբեր տիեզերական առաքելությունների ժամանակ ստացված տարբեր տիեզերագնացների տվյալները թույլ տվեցին հայտնաբերել հենց նույն օրինաչափությունը:
Գիտնականներն օգտագործել են մետաբոլիտների չվերահսկվող կամ ոչ թիրախային վերլուծություն: Նախապես ընտրված նյութերի որոնման փոխարեն նրանք ուսումնասիրել են արյան մեջ մոլեկուլների լայն հավաքածու և որոշել, թե դրանցից որոնք են փոխվել տիեզերական թռիչքի ժամանակ:
Բացի սպիտակուցի խմորման ուժգնացման նշաններից, վերլուծությունը ցույց է տվել փոքր փոփոխություններ, որոնք կապված են ձկան և կոֆեինի օգտագործման հետ:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ տիեզերական թռիչքն ընդունակ է բավականին արագ փոխել աղիների աշխատանքը: Եվ խնդիրն այստեղ կարող է կայանալ ոչ միայն փորկապության նման տհաճ ախտանիշի մեջ. աղիքային բակտերիաների կենսագործունեության արտադրանքների կազմի փոփոխությունը պոտենցիալ շոշափում է օրգանիզմի ավելի լայն գործընթացներ: Դեպի Մարս ապագա թռիչքների համար սա աղիների վիճակը դարձնում է կենսաապահովման համակարգի ևս մեկ մաս, որը ստիպված կլինեն հաշվի առնել երկարատև առաքելությունների նախապատրաստման ժամանակ:






