Lenovo-ն տեխնոլոգիական մշակումների ամենամեծ ցուցահանդեսի՝ CES 2024-ի շրջանակում, ցուցադրել անլար ստեղնաշարի և մկնիկի կոնցեպտներ, որոնք լիցքավորվելու համար էլեկտրաէներգիա չեն պահանջում:
Mechanical Energy Harvesting Combo հավաքածուն լիցքավորման համար օգտագործում է մեխանիկական շարժումը և արևային էներգիան: Ընկերության տվյալներով՝ դա բավարար է այս սարքերը լիցքավորելու և մեկ լիցքավորմամբ դրանց աշխատանքի տևողության ընդունելի չափ ապահովելու համար։
Եթե ինչ-ինչ պատճառներով ստեղնաշարը և մկնիկը հնարավոր չէ լիցքավորել արևից, ապա դա հնարավոր է անել մեխանիկական լիցքավորման միջոցով. ստեղնաշարի վերևի ձախ անկյունում կա անիվ, որը մոտ 5 րոպե պտտելու դեպքում ստեղնաշարը կլիցքավորվի և կաշխատի մոտ կես ժամ (տեքստի ակտիվ մուտքագրման պայմաններում): Մկնիկը ևս ունի նման մեխանիզմ, որը պետք է պտտել ընդամենը մեկ րոպե, որպեսզի մկնիկn աշխատի մոտ կես ժամ։

Ընդորում, ընկերությունը չի նշել այս անսովոր մշակումը շուկա դուրս բերելու կոնկրետ ժամկետներ: Հնարավոր է, որ «արևային-մեխանիկական» ստեղնաշարն ու մկնիկը մնան կոնցեպտի մակարդակում։ Իսկ առայժմ, դրան փորձելու հնարավորություն են ունեցել CES 2024-ի այցելուները։






