Նոր iPad-ներ, Mac-եր եւ խառը իրականության ակնոց. ի՞նչ կարող է ցուցադրել Apple-ը հոկտեմբերի միջոցառմանը

25 սեպտեմբերի, 2022  16:44

Հոկտեմբերին կայանալիք պրեզենտացիային Apple-ը կներկայացնի մի շարք նոր սարքեր, այդ թվում՝ նոր iPad Pro եւ Mac համակարգիչների մոդելներ՝ հիմնված M2 չիպի վրա: Apple-ի վերջին օպերացիոն համակարգերը պլանշետների եւ համակարգիչների համար՝ iPadOS 16 եւ macOS Ventura, նույնպես, հավանաբար, կթողարկվեն հաջորդ ամիս:

Դեռ օգոստոսին Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը իր ամենշաբաթյա «Power on» հաղորդման ժամանակ հայտնել էր, որ աշնանը Apple-ը երկու միջոցառում կանցկացնի, որոնց ժամանակ մի շարք նոր սարքեր կներկայացվեն հանրությանը: Սեպտեմբերյան միջոցառման ժամանակ մենք արդեն տեսանք iPhone 14 հեռախոսների շարքը, Apple Watch Series 8 ժամացույցը, նոր Apple Watch Ultra ժամացույցն ու AirPods Pro 2 ականջակալը:

iPad Pro ու ավելի մատչելի iPad մոդելները

Bloomberg-ի լրագրողի խոսքով, հոկտեմբերին Apple-ը հավանաբար կցուցադրի նորացված iPad Pro-ն՝ M2 պրոցեսորով ու ավելի մատչելի iPad մոդելները՝ A14 չիպով եւ USB Type-C միակցիչով:

iPad-ի նոր մոդելները կարող են մատակարարվել 11 դյույմանոց LCD եւ 12,9 դյույմանոց miniLED էկրաններով, ինչպես նաեւ MagSafe լիցքավորմամբ:

apple-ipad-pro.jpg (34 KB)

Շուտով կարող է հայտնվել նաեւ մատչելի iPad՝ USB Type-C միակցիչով, որը կառաջարկի USB Type-C միացում ամբողջ iPad շարքին: Ենթադրվում է, որ այն կունենա 10,5 կամ 10,9 դյույմանոց էկրան։

Mac-ի նոր մոդելներ՝ M2 չիպսեթով

Ըստ Գուրմանի՝ Apple-ն աշխատում է Mac mini-ի, Mac Pro-ի եւ MacBook Pro-ի M2 չիպիի վրա հիմնված տարբերակների վրա, եւ կարող ենք ակնկալել, որ ընկերությունը կթողարկի այդ սարքերից առնվազն մի քանիսը:

MacBookPro.jpg (53 KB)

Ավելի վաղ հաղորդվել է, որ 14 դյույմանոց եւ 16 դյույմանոց MacBook Pro նոութբուքերի նոր շարքը կհամալրվի M2 Pro չիպով, որն արտադրված է TSMC-ի 3-նմ տեխպրոցեսի միջոցով։ Դրանց մասին կարող է հայտարարվել 2022-ի աշնանը եւ 2023-ի գարնանը։

Խառը իրականության ակնոց

Ըստ 9to5Mac-ի՝ Apple-ը կարող է նաեւ խառը իրականության ակնոց ներկայացնել։ Փորձագետներն ակնկալում են, որ Apple-ը իր խառը իրականության ակնոցը կթողարկի 2023-ին: Նշվում է, որ ընկերությունն աշխատում է այս ակնոցների երեք նոր մոդելների վրա՝ N301, N602 եւ N421 կոդային անվանումներով։

apple-vr.jpg (120 KB)

iPadOS 16 եւ macOS Ventura

Apple-ն արդեն ներկայացրել է iOS 16-ը, watchOS 9-ը եւ tvOS 16-ը սեպտեմբերի 12-ին: Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին ընկերությունն իր բոլոր օգտատերերի համար կթողարկի iPadOS 16-ը եւ macOS Ventura-ն։

iPadOS-16-macOS-13-Ventura.jpg (56 KB)


 
 
 
 
  • Արխիվ