Հայտնի է, թե Samsung-ի որ սմարթֆոնները կստանան Android 15-ը

24 հունիսի, 2024  15:02

Samsung-ը հայտարարել է, թե որ սմարթֆոնները կստանան Android 15-ի վրա հիմնված One UI 7 թարմացումը, որը պետք է միջերեսի դիզայնի զգալի բարելավումներ և նոր հնարավորություններ բերի Galaxy սարքերի լայն շրջանակի համար:

Ինչպես տեղեկացնում է Gizchina տեխնոլոգիական լուրեր հրապարակող կայքը, նոր օպերացիոն համակարգի բետա փորձարկումը կսկսվի 2024-ի օգոստոսին Galaxy S24 շարքի սմարթֆոններով։

Բետա ծրագիրը հասանելի կլինի Samsung-ի առաջատար Galaxy S շարքի սարքերի համար, այդ թվում՝

  • Galaxy S21,
  • Galaxy S22,
  • Galaxy S23,
  • Galaxy S24:

Նոր օպերացիոն համակարգին հասանելիություն կունենան նաև FE շարքի սարքերը։ Թարմացումը կստանան նաև Galaxy Z շարքը, որը ներկայացված է Fold և Flip շարքերով, ինչպես նաև A և S շարքի տարբեր Galaxy Tab մոդելներ:

Ակնկալվող փոփոխություններից են միջերեսի բարելավված դիզայնը, ուժեղացված անվտանգության միջոցները և ավելի սերտ ինտեգրումը Samsung-ի էկոհամակարգին: Թարմացումը խոստանում է նաև արհեստական ​​բանականության նոր հնարավորություններ, մարտկոցի օպտիմալացում և կատարողականության բարելավում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ