iPhone 16-ում կիրառվող Apple A18 Pro չիպը կստանա ամենաարագ NPU-ն շուկայում

27 հունիսի, 2024  14:38

Apple-ի A18 Pro SoC-ի ներսում գտնվող նեյրոնային նոր պրոցեսորը (NPU), որը կօգտագործվի iPhone 16-ում, ավելի հզոր կլինի, քան Apple M4-ի համապատասխան NPU-ն, որը կկիրառվի iPad Pro-ում։

A17 Pro չիպի NPU-ն, որն օգտագործվում է iPhone 15 Pro մոդելներում, ունի 16 միջուկ, իսկ արհեստական ​բանականության կատարողականությունը չափվում է 35 TOPS-ի մակարդակում: Անցյալ տարվա Snapdragon 8 Gen 3-ն ապահովում է արհեստական ​բանականության 15 TOPS կատարողականություն։

Այս տարի թողարկված 11 և 13 դյույմանոց iPad Pro-ն աշխատում է M4 չիպսեթով, որը հիմնված է TSMC-ի 3 նմ պրոցեսի վրա, իսկ SoC-ի նեյրոնային պրոցեսորի կատարողականությունը չափվում է 38 TOPS-ով, ինչը մի փոքր ավելի բարձր է անցյալ տարվա A17 Pro-ի ցուցանիշից:

Ակնկալվում է, որ Apple-ի նոր սմարթֆոնի չիպսեթն այս առումով զգալիորեն կգերազանցի Apple M4-ին: Ըստ նախնական տվյալների՝ A18 Pro-ի NPU-ի կատարողականը կարող է գերազանցել 45 TOPS-ը: Սա նույնիսկ ավելի մեծ ցուցանիշ է, քան NPU-ն Qualcomm Snapdragon X Elite-ում:

Վերջին Worldwide Developers Conference-ում (WWDC) Apple-ը հայտարարեց Apple Intelligence AI համակարգի մասին, որն ինտեգրվելու է iOS 18 համակարգի հավելվածներում և Siri ձայնային օգնականում:


 
 
 
 
  • Արխիվ