6100 մԱ/ժ, 100 Վտ, IP65, 24 ԳԲ RAM և Snapdragon 8 Gen 3: հայտնի են OnePlus Ace 3 Pro-ի բնութագրերը

27 հունիսի, 2024  12:02

Digital Chan Station անունով ինսայդերը հավաքել է բոլոր մանրամասները, որոնք ներկայումս հայտնի են առաջիկայում թողարկվելիք OnePlus Ace 3 Pro առաջատար սմարթֆոնի մասին:

Սարքը կունենա BOE Technology ընկերության արտադրության OLED էկրան, անկյունագիծը կլինի 6,78 դյույմ, կետայնությունը՝ 2780 x 1264 պիքսել, իսկ կադրերի փոփոխման հաճախությունը՝ 120 Հց։

Էկրանը կլինի կոր՝ ներկառուցված դիմային տեսախցիկով, որը գտնվում է վերևի կենտրոնական հատվածում: Շրջանակը կլինի մետաղական՝ ավիացիայում կիրառվող ալյումինից։ Հետևի վահանակը կունենա դիզայնի մի քանի տարբերակներ՝ ապակի, իմիտացիոն կաշի և նույնիսկ կերամիկա:

OnePlus Ace 3 Pro.jpg (137 KB)

Սմարթֆոնը կաշխատի Qualcomm Snapdragon 8 Gen 3 SoC պրոցեսորով, լավագույն տարբերակը կունենա 24 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն: Մարտկոցի հզորությունը կկազմի 6100 մԱ/ժ, լիցքավորման հզորությունը՝ 100 Վտ։

OnePlus Ace 3 Pro-ն կստանա հատուկ Alert Slider անջատիչ, հզոր թրթռումային շարժիչ և մատնահետքի գերբարակ օպտիկական սկաներ: Սարքը կունենա նաև պաշտպանություն փոշուց և ջրից՝ IP65 ստանդարտին համապատասխան:

OnePlus Ace 3 Pro-ի պաշտոնական պրեմիերան նախատեսված է վաղը Չինաստանում, հենց այդ ժամանակ էլ կհայտարարվի գների մասին։ 


 
 
 
 
  • Արխիվ