Չինական հրթիռի մասերն ընկել են բնակավայրի մոտ (տեսանյութ)

24 հունիսի, 2024  12:01

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչանգ արբանյակների արձակման կենտրոնից արձակված Long March 2C հրթիռի փուլերից մեկը ժամանակից շուտ է առանձնացել հրթիռից և ընկել Գույչժոու նահանգի գյուղերից մեկի մոտ։ Այս մասին հայտնում է Spase News-ը՝ հղում անելով սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերին։

Ինչպես նշում է աղբյուրը, նման հրթիռներում սովորաբար օգտագործվող վառելիքը ազոտի տետրոօքսիդի և անհամաչափ դիմեթիլհիդրազինի (UDMH) հիպերգոլիկ խառնուրդ է (բռնկվում է, երբ բաղադրիչները շփվում են առանց արտաքին բռնկման աղբյուրի): Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է հրթիռի մի մասի ընկնելու ժամանակ դրանից կարմրաշագանակագույն գազ թափվում։

Long March-2C-ն՝ ֆրանս-չինական SVOM (Space variable objects monitor) աստղադիտակ արբանյակով արձակվել է նախօրեին արևելյան ժամանակով ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին): Արձակումից արձակումից անմիջապես հետո Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան հայտարարել է, որ արձակումը հաջող է ընթացել։ Հրթիռի փուլերից մեկի հետ կապված միջադեպի մասին պաշտոնական Պեկինը չի հայտնել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ