Անհավանական պաշտպանություն. նոր AGM X6 սմարթֆոնը կարող է դիմանալ 60 մետրից ընկնելուն (լուսանկար)

23 մայիսի, 2024  12:07

Շարժական պաշտպանված սարքեր արտադրող AGM ընկերությունը ներկայացրել է նոր AGM X6 սմարթֆոնը, որն կարող է դիմանալ 60 մետր բարձրությունից ընկնելուն և նույնիսկ հրդեհին։

Ինչպես հայտնում է Mobilteleon կայքը, AGM X6-ն ունի ջրից և փոշուց բարձր պաշտպանվածություն՝ համաձայն IP68 և IP69 ստանդարտների։ Ավելին, ընկերությունն առաջարկում է ընդլայնված երաշխիք, որը ներառում է անվճար վերանորոգում, նույնիսկ եթե սարքը դիտավորյալ է վնասվել, օրինակ՝ եթե այն նետել են ջուրը կամ եռացող կաթսան:

AGM X6 1.jpg (116 KB)

Տեխնիկական բնութագրեր:

  • Պրոցեսոր Unisoc T750,
  • Հիշողություն 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն,
  • Էկրան 6,78 դյույմ Full HD+՝ 60 Հց թարմացման հաճախությամբ,
  • Տեսախցիկներ 50 ՄՊ հիմնական տեսախցիկ և 20 ՄՊ գիշերային տեսողության մոդուլ,
  • Մարտկոց 5000 մԱ/ժ՝ 18 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ,
  • Լրացուցիչ հնարավորություններ ինֆրակարմիր ջերմաչափ և աուդիոխցիկ։

Այսպիով՝ բնութագրերը բավականին լավն են: Հատուկ ուշադրության են արժանի գիշերային տեսողության տեսախցիկը և ինֆրակարմիր ջերմաչափը, որը թույլ է տալիս չափել շրջակա միջավայրի և առարկաների ջերմաստիճանը։

AGM X6 2.jpg (127 KB)

Չինաստանում AGM X6-ի գինը 2799 յուան ​​է (մոտ 395 դոլար): Բացի ստանդարտ մոդելից՝ ընկերությունը կներկայացնի նաև AGM X6 Zero սահմանափակ քանակով շարքը՝ հետևի թափանցիկ վահանակով։ Գինը 3199 յուան ​​է (մոտ 450 դոլար):


 
 
 
 
  • Արխիվ