Համացանցում են հայտնվել դեռ չթողարկված Google Pixel 9 Pro և Pixel Fold 2 սմարթֆոնների լուսանկարները

13 հունիսի, 2024  17:08

Համացանցում են հայտնվել դեռ չթողարկված Google Pixel 9 Pro և ծալվող Pixel Fold 2 սմարթֆոնների լուսանկարները, որոնցում դրանք պատկերված են Thinborne ընկերության պատյաններով, հայտնում է GizChina կայքը։

Արտահոսած լուսանկարներում երևում է Pixel Fold 2-ի դիզայնը: Ըստ երևույթին, նոր սմարթֆոնը, ինչպես և դրա նախորդ մոդելը, կունենան երկու էկրան, որի ներքին արտաքին չափերը ծալված վիճակում կլինեն 7,9 դյույմ և 6,4 համապատասխանաբար։

Սարքի երկրորդ կեսի հետևի վահանակին տեղակայված է տեսախցիկի մեծ և ուղղանկյուն բլոկը, որտեղ տեղադրված են երեք սենսորները և ֆլեշ լույսը:

Ռենդերային լուսանկարները չեն բացահայտում Pixel Fold 2-ի որևէ բնութագիր, սակայն, ըստ լուրերի, սմարթֆոնը կստանա Google-ի արտադրության Tensor G4 պրոցեսոր, մինչև 16 ԳԲ օպերատիվ հիշողություն և 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։ Ակնկալվում է, որ սարքը կարժենա 1799 դոլար։

Արտահոսքը հաստատել է նաև Pixel 9 Pro-ի դիզայնը, սակայն այս սմարթֆոնն արդեն մեկ անգամ չէ, որ ներկայացվել է կենդանի լուսանկարներով, այդ թվում՝ ռուսական Rozekted կայքում, որը հրապարակել է Pixel 9 շարքի միանգամից երեք սարքի լուսանկարները:

Նոր Pixel 9 սմարթֆոնների և ծալովի Pixel Fold 2-ի շնորհանդեսի ամսաթիվը հայտնի չէ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ