Apple-ը ներկայացրել է iOS 18-ը․ ի՞նչ նոր հնարավորություններ ունի այն

11 հունիսի, 2024  10:28

Apple ընկերությունը WWDC 2024 միջոցառման ժամանակ ներկայացրել է iOS 18 օպերացիոն համակարգը: Ընկերության ծրագրային ապահովման հարցերով փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգը ցուցադրել է մի շարք նորարարություններ, որոնք կունենա այս թարմացումը:

Առաջին նորարարություններից մեկը կարգավորելի գլխավոր էկրանն է, որը վերջապես օգտատերերին հնարավորություն կտա հավելվածների պատկերակները տեղադրել այնտեղ, որտեղ ցանկանում են: Նաև հնարավոր կլինի նաև հավելվածները թաքցնել հիմնական էկրանից։ Այժմ օգտատերերը կարող են նաև ըստ իրենց հայեցողության փոխել պատկերակների գույնը: Նաև հնարավոր է փոխել էկրանի կողպված ժամանակ աջ և ձախ անկյուններում գտնվող հավելվածների պատկերակները․ այժմ դրանք կարելի է փոխել այն ամենով, ինչ ցանկանում եք՝ չսահմանափակվելով միայն լապտերի և տեսախցիկի հավելվածների պատկերակներով:

apple_ios18 icons jpg.jpg (409 KB)

Կառավարման կենտրոնը նույնպես ավելի առաջադեմ կլինի, օգտատերը կկարողանա թերթելով անցնել կառավարման տարրեր և անցումներ ունեցող մի քանի էջով՝ նախատեսված ամենակարևոր գործառույթների համար, իսկ մուլտիմեդիա գործիքների և խելացի տան կառավարման տարրերն ավելի տեսանելի տեղ կգրավեն։ Երրորդ կողմի հավելվածների մշակողները նույնպես հասանելիություն կունենան կառավարման կենտրոնին:

apple_ios18 contro centre jpg.jpg (229 KB)

iOS 18-ում նաև բարելավվել է գաղտնիությունը, որը թույլ է տալիս, որպեսզի օգտատիրոջ ընտրած ցանկացած հավելվածի գործարկման համար պահանջվի Face ID նույնականացում: Այսպիսի գործառույթ կարող է տեղադրվել բազմաթիվ հավելվածներ պարունակող թղթապանակում: Այսինքն՝ կողմնակի անձը չի կարողանա գործարկել հավելվածն առանց օգտատիրոջ իմացության։ Բացի դրանից՝ այժմ կարելի է վերահսկել, թե որ կոնտակտներին կարող են հասանելիություն ունենալ երրորդ կողմի հավելվածները:

Messages հավելվածն ավելի արտահայտիչ կդառնա՝ թույլ տալով օգտագործել ցանկացած էմոջի Tapback-ի պատասխաններում, ինչպես նաև ֆորմատավորման նոր տարբերակներ, ինչպիսիք են՝ թավը, ընդգծվածը, գծանշվածը և շեղատառը: Հնարավոր կլինի նաև խմբագրել արդեն ուղարկված հաղորդագրությունները։

apple_ios18 bold, italic .jpg (140 KB)

Apple-ը նաև կընդլայնի iPhone-ի արբանյակային հաղորդակցության հնարավորությունները՝ ավելացնելով բջջային ծառայության բացակայության դեպքում արբանյակի միջոցով հաղորդագրություններ փոխանակելու հնարավորությունը: Հետաքրքիր է նաև հաղորդագրություններն ուղարկելը պլանավորելու հնարավորությունը, որն արդեն կա Google Messages-ում: Apple-ը հաստատել է, որ iOS 18-ում Messages հավելվածը կանցնի ժամանակակից RCS ստանդարտի:

Բարելավումներ կկատարվեն նաև ներկառուցված Mail հավելվածում։ Apple-ը կավելացնի հաղորդագրությունների ավտոմատ տեսակավորումը ըստ կատեգորիաների՝ վճարումներ, թարմացումներ և առաջխաղացումներ: Ճիշտ այնպես, ինչպես Gmail-ը:

Եթե դուք ավելի շատ կենտրոնացած եք խաղերի վրա, քան աշխատանքի, ապա iOS 18-ը ներկայացնում է նոր՝ Խաղի ռեժիմ (Game Mode), որը նվազագույնի է հասցնում ֆոնային ակտիվությունը՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, ինչպես նաև նվազագույն հետաձգում խաղի ժամանակ, երբ օգտագործվում է գեյմփադ կամ AirPods:

apple_ios18 photos .jpg (240 KB)

iOS 18-ի շրջանակում Apple-ը խոստանում է իր ամենամեծ թարմացումը Photos հավելվածում, քանի որ ընկերությունը պատրաստվում է մրցակցել Android-ի Google Photos-ի հետ։ Ավելի կարևոր է, որ հավելվածն այժմ օպտիմիզացված է անընդհատ աճող գրադարանների հետ աշխատելու համար, որոնք շատերը կուտակել են iPhone-ի օգտագործման տարիների ընթացքում: Հավելվածն այժմ ունի տեսակավորում՝ ըստ դեմքերի և հավաքածուները վերևում ամրացնելու հնարավորություն դրանք արագ գտնելու համար: Նաև կավելացվի լուսանկարների խելացի խմբագրում, ինչպես Google-ի Magic Eraser-ը:

sm.apple_ios18 magic eraser. jpg.jpg (202 KB)

Apple-ը ներկայացրել է նաև Apple Intelligence-ը, արհեստական բանականության համակարգ, որը կդառնա iOS 18-ի (ինչպես նաև MacOS-ի) մաս: Նեյրոնային ցանցը ավելի շատ կհասկանա օգտագործողին և նրա անձնական համատեքստը, քան մյուս ծառայությունները: Արհեստական ​​բանականության բազմաթիվ հնարավորություններից են Messages-ում պատկերներ հեշտությամբ ստեղծելու, տարբեր հարցերի պատասխանելու, տեքստի ամփոփում տրամադրելու հնարավորությունը և շատ ավելին: iOS-ն այժմ կկարողանա ավելի խելամտորեն առաջնահերթություն տալ ծանուցումներին՝ ցույց տալով ամենակարևորները նախքան ամբողջական ցանկին անցնելը:

sm.apple_ios18 siri .jpg (303 KB)

Apple-ի Siri օգնականը կաջակցի ավելի բնական փոխազդեցություններ և կկարողանա պատասխանել հարցերի շատ ավելի լայն շրջանակի: Siri-ն նաև կկարողանա օգտատիրոջ անունից ավելի ակտիվ գործողություններ կատարել iPhone հավելվածներում։ Օրինակ՝ դուք կարող եք խնդրել, որպեսզի այն գտնի ձեր ուզած լուսանկարը՝ նկարագրելով այն, խմբագրել պատկերը կամ դրա տարրերը տեղափոխել տարբեր հավելվածներ։

iOS 18-ը հասանելի կլինի այս աշնանը հաջորդ սերնդի iPhone-ի շնորհանդեսից հետո: Ծրագրավորողները կկարողանան ներբեռնել ՕՀ-ի նախնական տարբերակները այս ամառ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ