Honor-ը ներկայացրել է իր առաջին Magic V Flip ծալվող սմարթֆոնը, որն իր դասի ամենամեծ արտաքին էկրանն ունի

14 հունիսի, 2024  16:06

Չինական Honor ընկերությունը ներկայացրել է իր առաջին ծալվող սմարթֆոնը՝ Honor Magic V Flip-ը: Այն նախատեսված է մրցակցելու այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են Samsung Galaxy Z Flip 5-ը, Oppo Find N3 Flip-ը և Vivo X Flip-ը։

Ըստ Honor-ի՝ նոր սմարթֆոնն ունի իր դասի ամենամեծ արտաքին էկրանը՝ 4 դյույմանոց LTPO՝ 120 Հց հաճախությամբ, որի վրա հնարավոր է նույնիսկ տեսանյութեր նվագարկել։

Ծալվող հեռախոսն ընդհանուր առմամբ բարակ է․ բացված ժամանակ հաստությունը 7,15 մմ է, իսկ ծալված ժամանակ՝ 14,89 մմ: Կողքի միացման կոճակի մեջ ներկառուցված է մատնահետքի սկաներ։

Honor Magic V Flip-ի ներքին էկրանն ունի 6,8 դյույմ անկյունագիծ, 1,5K (2520 x 1080 պիքսել) կետայնություն և 120 Հց թարմացման հաճախություն: Սարքը նաև ունի ստերեո բարձրախոսներ։

Magic V Flip.png (251 KB)

Այլ բնութագրերը ներառում են երկակի տեսախցիկ (50 և 12 ՄՊ), 50 ՄՊ դիմային տեսախցիկ, SoC Qualcomm Snapdragon 8+ Gen 1, մինչև 12 ԳԲ օպերատիվ և մինչև 1 ՏԲ ներկառուցված հիշողություն, 4800 մԱ/ժ մարտկոց՝ 66 Վտ լիցքավորման աջակցությամբ, MagicOS 8 ծրագրակազմ՝ հիմնված Android 14 օպերացիոն համակարգի վրա:

Honor Magic V Flip-ը թողարկվում է բազմաթիվ կոնֆիգուրացիաներով՝ սկսած 689 դոլարից 8/256 ԳԲ հիմնական տարբերակի համար և մինչև 827 դոլար՝ 12 ԳԲ/1 ՏԲ-ի համար: Գոյություն ունի նաև սահմանափակ քանակով 16 ԳԲ/1 ՏԲ դիզայներական տարբերակ, որը մշակվել է Jimmy Choo դիզայներական ընկերության հետ համատեղ և արժե 965 դոլար:

Չինաստանում նախնական պատվերների ընդունումն արդեն սկսվել է, բաց վաճառքը կսկսվի 2024-ի հունիսի 21-ից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ