Oppo-ն գերամուր սմարթֆոն է ներկայացրել, որը սովորական սմարթֆոնի տեսք ունի

14 հունիսի, 2024  10:13

Oppo ընկերությունը ներկայացրել է գերամուր Oppo F27 Pro+ սմարթֆոնը, որը համապատասխանում է ջրից և փոշուց պաշտպանության IP69 ստանդարտին, ինչպես նաև դիմացկուն է ցնցումների և անկումների նկատմամբ՝ MIL-STD-810H ստանդարտի համաձայն։ Սակայն նոր արտադրանքը միանգամայն սովորական սմարթֆոնի տեսք ունի, որը ինչ-որ առումով բնորոշ չէ այսպիսի սարքերին։

Սմարթֆոնի էկրանը կառուցված է 6,7 դյույմանոց AMOLED վահանակի վրա և պաշտպանված է դիմացկուն Gorilla Glass Victus 2.p ապակիով: Այն ունի FHD+ կետայնություն (2412 × 1080 պիքսել) և 120 Հց թարմացման հաճախություն, ապահովում է գունային տարածության DCI-P3 և sRGB 100% ծածկույթ և ունի 1,07 միլիոն գունային երանգ: Պայծառության ցուցիչը 500 քդ/մ2 է, որի առավելագույն արժեքը 950 քդ/մ2 է:

Էկրանի վերևի կլոր կտրվածքում տեղադրված է 8 ՄՊ դիմային տեսախցիկ՝ f/2.0 բացվածքով: Առկա է նաև էկրանի մատնահետքի սկաներ։ Հետևի մասում կա f/1.7 բացվածքով և ավտոֆոկուսով 64 ՄՊ տեսախցիկ, որը լրացվում է f/2.4 բացվածքով 2 ՄՊ դիմանկարային տեսախցիկով։

Oppo F27 Pro+   1 (1).jpg (230 KB)

F27 Pro+-ն աշխատում է MediaTek-ի 6 նմ Dimensity 7050 չիպսեթով, մինչև 2,6 ԳՀց հաճախությամբ ութմիջուկանի պրոցեսորով և ARM Mali-G68 MC4 GPU-ով, ունի 8 ԳԲ LPDDR4X օպերատիվ (կարող է ընդլայնվել մինչև 16 ԳԲ վիրտուալ հիշողություն) և 128/256 ԳԲ UFS 3,1 ներկառուցված հիշողություն։

Մարտկոցն ունի 5000 մԱ/ժ հզորություն և ունի 67 Վտ SuperVOOC արագ լիցքավորման աջակցություն։ Սմարթֆոնն աշխատում է Android 14 ՕՀ-ով` սեփական ColorOS 14 ծրագրակազմով:

Oppo F27 Pro+-ը վաճառքի կհանվի հունիսի 20-ին վարդագույն (Dusk Pink) և մուգ կապույտ (Midnight Navy) տարբերակներով: 8/128 ԳԲ հիշողությամբ մոդելի գինը կկազմի մոտ 335 դոլար, իսկ 8/256 ԳԲ տարբերակինը՝ 360 դոլար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ