Samsung-ի ո՞ր հեռախոսներում է հայտնաբերվել SAR ճառագայթման վտանգավոր մակարդակ

13 հունիսի, 2024  18:12

Stocklytics վերլուծական գործակալությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ Samsung Galaxy A և S22 շարքերի սմարթֆոններում էլեկտրամագնիսական էներգիայի հատուկ կլանման գործակցի մակարդակը (SAR) մոտենում է առավելագույն թույլատրելիի սահմանին։

Եվրոպայում SAR-ի առավելագույն թույլատրելի մակարդակը 2 Վտ/կգ է: Վերջին չափումները ցույց են տվել, որ Galaxy A31 մոդելի դեպքում այն հասնում է 1,68 Վտ/կգ-ի։ Այնուամենայնիվ, զեկույցում չի նշվում, թե մարմնի որ մասին՝ գլխին, թե կրծքավանդակին են վերաբերում այս չափումները, քանի որ մարմնի այս մասերի համար չափանիշները տարբեր են։

Galaxy S22 շարքն ականջի համար ունի SAR 1,21 Վտ/կգ, իսկ մարմնի համար SAR 1,59 Վտ/կգ, ինչը բավականին բարձր է: Բացի դրանից՝ A23 շարքը զանգերի ժամանակ արձակում է ճառագայթման էլ ավելի բարձր մակարդակ, քանի որ ականջներում ճառագայթման մակարդակը մոտ 1,49 Վտ/կգ է: Թեև S22-ի համեմատ մարմնի դեպքում դրա ճառագայթման մակարդակը զգալիորեն ցածր է (1,25 Վտ/կգ), S22-ի դեպքում այս ցուցանիշը մնում է զգալիորեն ավելի բարձր, քան մյուս մոդելների դեպքում:

Ահա թե ինչպիսին է պատկերը Samsung սմարթֆոնների դեպքում.

Samsung-sar-radiation.png (71 KB)

Նշենք, որ չնայած որոշ մոդելների ճառագայթման բարձր մակարդակին՝ Samsung-ն ունի ավելի ցածր SAR մակարդակ ունեցող սարքեր: Օրինակները ներառում են ինչպես նոր, այնպես էլ հին մոդելներ.

  • Galaxy S24 (2024 թ․)
    • Գլուխ՝ 1,06 Վտ/կգ
    • Կրծքավանդակ՝ 1,30 Վտ/կգ
  • Galaxy A72 (2021 թ․)
    • Գլուխ՝ 0,23 Վտ/կգ
    • Կրծքավանդակ՝ 1,17 Վտ/կգ

SAR ճառագայթման երկարատև ազդեցության ռիսկերը


Էլեկտրամագնիսական ճառագայթման կարճաժամկետ ազդեցությունը համարվում է անվտանգ: Այնուամենայնիվ, երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել առողջության վրա բացասական հետևանքների, ներառյալ ճանաչողական գործառույթների անկումը և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը:

Նշենք, որ մեկ այլ հետազոտության համաձայն՝ Xiaomi-ի և Samsung-ի հին սարքերն ամենավտանգավորն են ճառագայթման տեսանկյունից։ Առաջին տեղում Xiaomi Mi A1-ն է, որը թողարկվել է դեռևս 2017-ին. դրա SAR ցուցիչները համապատասխանաբար 1,58 Վտ/կգ և 1,42 Վտ/կգ են ականջի և մարմնի համար:

Երկրորդ տեղում նույն սմարթֆոնն է` LTE տարբերակով։ Դրա SAR ցուցանիշները նույնն են։ Երրորդից հինգերորդ տեղերը զբաղեցնում են Xiaomi Mi Max 3-ը՝ 1,58 Վտ/կգ (ականջ) և 1,45 Վտ/կգ (մարմին), Xiaomi Mi Mix 3 5G-ը՝ 1,56 Վտ/կգ (ականջ) և 1,56 Վտ/կգ (մարմին) և Samsung Galaxy A23 5G 1,49 Վտ/կգ (ականջ) և 1,25 Վտ/կգ (մարմին):


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ