Կայուն զարգացում, կորպորատիվ պատասխանատվություն. PMI-ի ծրագրերը Հայաստանում և աշխարհում

7 մարտի, 2024  16:17

Վերջին տարիներին բիզնես միջավայրում հետաքրքիր տեղաշարժ է տեղի ունեցել. ի լրումն ավանդական ֆինանսական ցուցանիշների, ընկերություններն սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել, թե ինչպես է իրենց գործունեությունն ազդում շրջակա միջավայրի և այն համայնքների վրա, որտեղ հենց այդ գործունեությունն իրականացվում է: Philip Morris International-ը (PMI) ոչ միայն հետ չի մնում այս միտումներից, այլև ինչ-որ առումով նույնիսկ առաջատար է. ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերից շատերն սկսվել են դեռ այն ժամանակ, երբ կայուն զարգացման թեման այնքան էլ տարածված չէր, որքան հիմա:

«Կայուն զարգացումը մեր բիզնես ռազմավարության մի մասն է: Ինչպե՞ս է մեր գործունեությունն ազդում շրջակա միջավայրի, կլիմայի և մարդկանց առողջության վրա: Այս ամենը մեզ համար շատ կարևոր է, և մենք մշտապես այս բոլոր հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Philip Morris International-ի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Իրինա Ժուկովան։

Աջակցություն համայնքի զարգացմանը

Հայաստանը, ինչպես նշեց Ժուկովան, փոքր երկիր է, որը, սակայն, մեծ հետաքրքրություն է ներկայացնում PMI-ի համար։ Ընկերությունն այստեղ գործում է ավելի քան 30 տարի և այստեղ իրականացնում է կայուն զարգացման բոլոր ակտուալ ծրագրերը։ Ավելին, պատահական չէ, որ հենց այստեղ է գտնվում ընկերության երեք գիտահետազոտական ​​կենտրոններից մեկը։

Այս կենտրոնը ֆիզիկապես բացվել է հինգ տարի առաջ, և դրան նպաստել են ինչպես երկրում առկա լավ գիտական ​​բազան, տեխնոլոգիական ներուժը, այնպես էլ գիտության և տեխնոլոգիական ոլորտներում հզոր համաշխարհային տաղանդը։ Այս տարիների ընթացքում ընկերությունը մոտ 20 միլիոն դոլար է ներդրել երկրում գիտության և կրթական էկոհամակարգերի զարգացման  համար:

Zhukova 1.jpg (474 KB)

PMI-ը աջակցում է նաև երկրի ապագա գիտնականներին. Մինչ օրս 260-ից ավել մագիտրատուրայի և  ասպիրանտուրայի ուսանող ստացել է աջակցություն ընկերութայն կողմից և հնարավորություն է ունեցել զբաղվել գիտությամբ առանց աշխատանքի մասին մտածելու։

Ընկերության գործունեությունը, ինչպես նշեց Ժուկովան, նաև նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը. PMI-ը ներկայումս գտնվում է երկրի խոշոր 15 հարկատուների ցանկում։ Իսկ կորպորատիվ պատասխանատվության և կայուն զարգացման վերաբերյալ ընկերության ծրագրերը նպաստում են երկրի՝ ՄԱԿ-ի կողմից ձևակերպված կայուն զարգացման 17 նպատակների իրականացմանը:

Փողոցը թափոնների տեղ չէ

Աղբն ու թափոններն այսօր աշխարհի ամենահրատապ խնդիրներից են, և Հայաստանը բացառություն չէ։ Եվ հենց Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ PMI-ն սկսեց իրականացնել թափոնների կառավարման հետաքրքիր ծրագիրը:

«Մենք կարծում ենք, որ մեր պարտականությունն է կառավարել մեր արտադրանքի կիրառման արդյունքում առաջացած թափոնները: Մենք չենք ուզում պարզապես վաճառել մեր արտադրանքը, և վերջ: Ուստի, եթե անգամ երկրի օրենքները դա չեն պահանջում, մենք հավաքում ենք մեր էլեկտրոնային սարքերն ու սպառվող նյութերը և ուղարկում դրանք վերամշակման»,- ասաց PMI-ի ներկայացուցիչը։

Zhukova 4.jpg (483 KB)

Նրա խոսքով՝ ընկերությունը նաև արշավներ է անցկացնում՝ ուղղված մարդկանց վարքագիծը փոխելուն. սպառողներին տեղեկացվում է, որ օգտագործված սարքը փողոցում նետելը լավագույն լուծումը չէ. ավելի լավ է այն տեղափոխել այն կետերից մեկը, որտեղ հավաքվում են նման թափոններ և որտեղից այն կարող է ուղարկվել վերամշակման։

Քանի որ էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ օգտագործվող նյութերը համեմատաբար նոր են, և ոչ բոլոր վերամշակողները գիտեն, թե ինչպես աշխատել դրանց հետ, դա, ինչպես և ակնկալվում էր, որոշակի դժվարություններ է ստեղծել: Սակայն դա, ըստ Ժուկովայի, չխանգարեց ընկերությանը։

Առանց ծխի ապագա 

Նույնիսկ նրանք, ովքեր վերջին տասնամյակներն անցկացրել են ինչ-որ բունկերում, հավանաբար լսել են ծխելու վտանգների մասին։ Իհարկե, ծխողի համար ծխելու հետ կապված մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը վատ սովորությունից հրաժարվելն է: Եթե ​​ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չէ, ապա կարելի է անցնել ավելի քիչ վնասակար այլընտրանքների:

«Մեր առաքելությունն առանց ծխի ապագան է: Մենք մեր առանց ծխի արտադրանքը ներկայացրել ենք շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, և խրախուսում ենք ծխողներին անցնել այս սարքերին, քանի որ այն ավելի քիչ վնասակար է ի համեմատ ավանդական սիգարետի։ Այս պնդումը հաստատված է գիտությամբ. այնպես չէ, որ միայն մենք ենք այդպես կարծում և պնդում, կան նաև գիտնականների գնահատականներ, այդ թվում՝ անկախ գիտնականների կողմից, որոնք որևէ կերպ կապված չեն մեզ հետ»,- նշեց Ժուկովան։

Zhukova 7.jpg (520 KB)

Նրա խոսքով՝ PMI-ի մեկ այլ կարևոր ծրագիր երիտասարդների շրջանում ծխելու կանխարգելումն է: Այս խնդիրն այսօր արդիական է նաև աշխարհի շատ երկրներում, և ընկերությունն ամեն ինչ անում է անչափահասներին այդ կախվածությունից պաշտպանելու համար։

«Նույնիսկ այն երկրներում, որտեղ չկան անչափահասներին ծխախոտի արտադրանքի վաճառքն արգելող օրենքներ, մենք աշխատում ենք գործընկերների, մանրածախ վաճառողների, վերավաճառողների հետ և նրանց տեղեկատվություն ենք փոխանցում այն ​​մասին, թե ինչու այդ ապրանքները չպետք է վաճառվեն երեխաներին և դեռահասներին: Մեզ համար դա շատ կարևոր է»,- ասաց նա։

ESG. պարտավորությո՞ւն, թե՞ պատասխանատվության գիտակցում

ESG հապավումը, որն առաջին անգամ ներկայացրել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, վերծանվում է որպես «բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում»: Այն ներառում է առևտրային գործունեության կազմակերպում հետևյալ սկզբունքների հիման վրա.

  • պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ (E-ն՝ անգլերեն- environment բառից),
  • սոցիալական պատասխանատվություն (S-ը՝ անգլերեն social բառից),
  • կորպորատիվ կառավարման բարձր որակ (G-ն՝ անգլերեն governance բառից):

Ածխածնի արտանետումների կրճատումից և ընդգրկումից մինչև կորպորատիվ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, ESG սկզբունքների ընդունումն արտացոլում է լայն տեղաշարժ դեպի ավելի կայուն և պատասխանատու բիզնես պրակտիկա:

Որոշ ընկերություններ իրենց ռազմավարության մեջ ներառում են այս սկզբունքները անհրաժեշտությունից ելնելով, արտաքին ճնշման պատճառով (հասարակություն, օրենքներ, բաժնետերերի պահանջներ և այլն), մյուսները պարզապես պատասխանատվության գիտակցումից ելնելով, թե ինչպես է իրենց գործունեությունն ազդում շրջակա միջավայրի վրա:

Zhukova 3.jpg (595 KB)

ESG-ն և այս հայեցակարգին առնչվող պրակտիկան մարտի 6-ին Երևանում կայացած «Ամուր Հայաստան-2024․ կայուն զարգացում և ESG․ միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով համաժողովի կենտրոնական թեմաներից էր:

Իրինա Ժուկովան մասնակցել է համաժողովի «Բիզնեսի առաջնորդությունը՝ օրենսդրական պահանջներից անդին» խորագրով պանելային քննարկմանը, որի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ է անում PMI-ը Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ իր կորպորատիվ պատասխանատվության և կայուն զարգացման ծրագրերի շրջանակում:


 
 
 
 
  • Արխիվ