Էլեկտրոնային առևտուրն ամբողջությամբ դուրս չի մղի դասական մանրածախ ցանցը. հարցազրույց ԱՊՀ-ում Оzon-ի գործառնությունների և զարգացման գծով տնօրենի հետ

13 ապրիլի, 2024  10:08

Առաջիկա 10 տարվա ընթացքում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը կզբաղեցնի մոտ 80%-ը, այն, իհարկե, որոշ չափով կփոխարինի դասական մանրածախ ցանցին, սակայն ամբողջությամբ դուրս չի մղի այն։


Իհարկե, երևան կգան ապրանքը բարձրահարկ շենքերի վերին հարկեր առաքող ծառայություններ, երբ անօդաչու թռչող սարքը կթռչի ձեր պատուհանից ներս և ձեր պատվերը կմտցնի անմիջապես խոհանոց՝ կտրտման տախտակի մոտ: Այսինքն՝ տախտակի վրա ինչ-որ բան ես կտրատում, ինչ-որ բան չի հերիքում, ու սառնարանի փոխարեն պատվերով ներս թռած դրոնից ես վերցնում։


Ozon-ը մեքենա վաճառող առաջին առցանց շուկան էր: Ծառայությունը ներկայում հասանելի է միայն Մոսկվայում, բայց կարծում եմ, որ 10 տարվա ընթացքում այն անպայման լայնորեն կտարածվի:


Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում էլեկտրոնային առևտրի շուկայում շրջանառությունը կազմել է մոտ 450 միլիոն դոլար, ինչը Հայաստանի մեկ բնակչի հաշվով կազմում է շուրջ 150 դոլար։


Հայաստանին ժամանակ է պետք, քանի որ շուկան մի փոքր հետ է մնացել խաղացողների բավարար թվի առումով: Թերևս 3-5 տարում մի շնչին բաժին կընկնի ոչ թե 150 դոլարի, այլ արդեն՝ 1200-1500 դոլարի ապրանք։


Ինչ վերաբերում է Հայաստանում գնվող ու վաճառվող ապրանքին, ապա տեսականին համընկնում է. Հայաստանից մեր գնորդները շատ էլեկտրոնիկա են պատվիրում, Հայաստանից վաճառողները նույնպես շատ էլեկտրոնիկա են վաճառում։


Հայաստանում բաշխիչ կետ բացելու համար անհրաժեշտ է մուտք գործել մեր կայք և հայտ ներկայացնել. այն կուսումնասիրվի և պատասխանը կուղարկվի ձեզ:


Տարածքի պահանջները շատ պարզ են. գտնվել լավ վայրում, որտեղ կան կա՛մ բավարար երթևեկություն, կա՛մ բավարար թվով սպառողներ, և որ մոտերքում պատվերի բաշխիչ կետ չլինի:


Կետը պետք է ունենա հարմար տրանսպորտային հասանելիություն, ոտքով քայլելու հասանելիություն, և պետք է բավականաչափ տարածք լինի և՛ պահեստի, և՛ հանդերձարանի համար:

ԱԼԵՔՍԵՅ ՍԱՊՈՆ

ԱՊՀ-ում Оzon-ի գործառնությունների և զարգացման գծով տնօրեն.

Ozon-ի թիմին միացել է 2022 թվականի նոյեմբերին։ Աշխատանքային առաջխաղացումը սկսել է Coca-Cola-ում, «Эльдорадо»-ում զբաղեցրել լոգիստիկայի զարգացման և աջակցության բաժնի տնօրենի պաշտոնը: AliExpress Russia-ում լոգիստիկայի զարգացման պատասխանատուն էր:

Հիմնական թեմաներ.

  • Ozon-ի բիզնեսի զարգացման ռազմավարությունը ԱՊՀ երկրներում
  • Լոգիստիկա, պահեստային ցանցեր և Ozon-ի մատակարարման օղակներ ԵԱՏՄ երկրներում
  • ԱՊՀ երկրների էլեկտրոնային առևտրի E-commerce շուկա

 
 
 
 
  • Արխիվ