3-ը 1-ում․ արևային վահանակներ, փոխակերպիչներ և կոնստրուկցիա անմիջապես արտադրողից. LA Solar-ը մուտք է գործել հայկական շուկա

20 մարտի, 2024  17:31

Մինչև վերջերս հայ սպառողն այդքան էլ ծանոթ չէր LA Solar ընկերության արևային վահանակներին. թեև գործարանը գտնվում է մեր երկրում, դրա ամբողջ արտադրանքն արդեն հինգ տարի է, ինչ արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և Միջին Ասիա։ Վերջերս, սակայն, ընկերությունը դուրս է եկել նաև տեղական շուկա և շահավետ՝ «3-ը 1-ում» ակցիայով, որն իր մեջ ներառում է արևային վահանակներ, փոխակերպիչ և կոնստրուկցիա։

LA Solar-ի՝ կոմերցիոն և բնակելի շենքերի համար նախատեսված արևային բարձր արդյունավետությամբ, էներգախնայող և դիմացկուն մոդուլներն արտադրվում են Հայաստանում, սակայն իրենց որակով չեն զիջում համաշխարհային շուկայում առաջատար ապրանքանիշերին: Պատահական չէ, որ արևային էներգիայի ոլորտի հեղինակավոր EnergySage ընկերությունը վերջերս LA Solar-ի վահանակները ներառել է ԱՄՆ-ի լավագույն արևային վահանակների ցանկում՝ REC Group, Panasonic, SunPower և այլ ընկերությունների արտադրանքի հետ միասին: Ընդ որում՝ այս վահանակներին տրվում է 30 տարվա երաշխիք, ինչը ևս վկայում է այն մասին, որ արտադրողը վստահ է իր արտադրանքի որակի հարցում։

LA Solar 2.png (262 KB)

«Ի սկզբանե մեր բիզնեսի հիմքում ընկած է միջազգային շուկայում արևային վահանակների լավագույն արտադրողներից մեկը դառնալու ձգտումը,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Արամ Ասրյանը:- Մենք արդեն հինգ տարի է, ինչ հաջողությամբ իրականացնում ենք այս գաղափարը»։

LA Solar-ի հզորությունը կազմում է տարեկան 350 ՄՎտ, արտադրում է վահանակներ՝ սկսած 400 Վտ-ից, որոնք նախատեսված են բնակելի շինությունների համար, և մինչև 550 Վտ՝ մասշտաբային կայանների համար։ Ընկերությունն աշխատում է շվեյցարական հանրաճանաչ Meyer Burger-ի ավտոմատացված տեխնոլոգիայով, որն ապահովում է արևային համակարգերի բարձր արդյունավետություն և էկոլոգիապես մաքուր արևային  լուծումներ։ Արամ Ասրյանի խոսքով՝ ընկերության վահանակները հավաստագրված են միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, դրա շնորհիվ կայուն տեղ են զբաղեցնում նույնիսկ ԱՄՆ շուկայում, որտեղ, ինչպես հայտնի է, մրցակցությունը բավականին մեծ է։

LA Solar 1.png (427 KB)

Այժմ հայ սպառողը հնարավորություն ունի ձեռք բերել LA Solar-ի վահանակներ՝ փոխակերպիչի և կոնստրուկցիայի հետ միասին՝ առաջին ձեռքից, շատ ավելի էժան, քան այդ համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերություններից: Առաջին հերթին՝ այս առաջարկը կհետաքրքրի նրանց, ովքեր կարող են ինքնուրույն տեղադրել համակարգը կամ առաջարկել տեղադրման ծառայություններ։ Մնացած բոլորին, ինչպես նշեց Արամ Ասրյանը, LA Solar-ը կարող է խորհուրդ տալ մոնտաժային աշխատանքներ կատարող լիցենզավորված ընկերությունների կամ անհատների, որոնք կօգնեն կազմակերպել տեղադրման գործընթացը և բավական գումար խնայել։


 
 
 
 
  • Արխիվ