WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

4 մարտի, 2024  20:25

WhatsApp-ը մշակում է նոր գործառույթ, որը Android օգտատերերին թույլ կտա ընտրել, թե երրորդ կողմի որ հավելվածներից հնարավոր կլինի չատով հաղորդակցվել այս մեսենջերի հետ:

Android-ի համար WhatsApp-ի վերջին բետա տարբերակի (2.24.6.2) ուսումնասիրությունը (այն հասանելի է Google Play-ում), ցույց է տալիս, որ մեսենջերն աշխատում է երրորդ կողմի չատի ծառայությունն անջատելու տարբերակ ստեղծելու վրա:

Դա պահանջում է ԵՄ Կանոնակարգի 7-րդ հոդվածը, որը կարգավորում է օգտատերերի վերահսկողությունը տվյալների փոխանակման նկատմամբ:

Եթե օգտատերն ​​ամբողջությամբ անջատի երրորդ կողմի չատի հնարավորությունը, ապա գոյություն ունեցող չատերը կանցնեն ընթերցելու ռեժիմի (գրել հնարավոր չի լինի):

WhatsApp  2.jpg (23 KB)

Երրորդ կողմի հետ չատի կարգավորման գործառույթը ներկայումս մշակման փուլում է և հասանելի կլինի ապագա թարմացման ժամանակ։ Իսկ երրորդ կողմի հետ չատի հնարավորությունն առհասարակ ներդրվել է Android-ի 2.24.5.20 տարբերակում։  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ի` Android-ի համար վերջին բետա տարբերակում (կոդային համար՝ 2.24.4.23), ավելացվել է նորացված Status ներդիրը, որը կոչված է բարելավելու այն, թե ինչպես են մարդիկ փոխազդում այս ձևաչափի բովանդակության հետ:

Նաև վերջերս WhatsApp-ում հայտնվել են տեքստի ֆորմատավորման նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս տեքստը կառուցվածքավորել, ընդգծել մեջբերումները և օգտագործել տեքստի ֆորմատավորման այլ տեսակներ: 


 
 
 
 
  • Արխիվ