WhatsApp-ում նոր ու հետաքրքիր գործառույթ կավելացվի

19 փետրվարի, 2024  18:35

WhatsApp-ի` Android-ի համար վերջին բետա տարբերակում (կոդային համար՝ 2.24.4.23), ավելացվել է նորացված Status ներդիրը, որը կոչված է բարելավելու այն, թե ինչպես են մարդիկ փոխազդում այս ձևաչափի բովանդակության հետ: Այս մասին հայտնում է GizmoChina-ն։

Status-ներն ուղղահայաց տեսանյութեր և լուսանկարներ են, որոնք WhatsApp-ի օգտատերերը կարող են տեղադրել իրենց պրոֆիլներում: Դրանք նման են Instagram-ի Stories գործիքին։

Թարմացված միջերեսը զգալիորեն փոխում է դրանց տեսքը։ Ի տարբերություն նախորդ տարբերակի՝ նոր դիզայնն ավելի ինտուիտիվ մոտեցում է ցուցաբերում: Այժմ բոլոր նոր Status-ները հավաքվում են «Թարմացումներ» ներդիրում, որը երևում է չատերի ցանկի վերևում: Նախկինում Status-ները դիտելու համար պետք էր առանձին գնալ յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլ։

Ինչպես նշում է GizmoChina-ն, ռեդիզայնն առաջարկվել է ի պատասխան օգտատերերի արձագանքների, որոնք դժգոհել են, որ նախորդ տարբերակն անարդյունավետ է ոչ ինտուիտիվ։

Թարմացված միջերեսը ներկայումս փորձարկման փուլում է և հասանելի է միայն բետա փորձարկողների փոքր խմբի: WhatsApp-ի կայուն տարբերակում դրա ընդգրկումը կախված կլինի ստացված արձագանքներից և պահանջվող բարելավումների չափից։

Վերջերս մի շարք նոր գործառույթների մասին է հայտարարել։ Մասնավորապես, WhatsApp մեսենջերի մշակողները ևս մեկ նոր գործառույթ են ներդրել, որը թույլ կտա օգտվողներին ավելացնել իրենց կոնտակտները «Նախընտրելիներ» (Favorites) թղթապանակում: Մեկ այլ գործառույթ էլ հնարավորություն կտա սպամն արգելափակել անմիջապես կողպված էկրանից՝ նույնիսկ կասկածելի հաղորդագրություններ բացելու կարիք չի լինի:

Meta-ն վերջերս նաև հայտարարել է, որ թողարկել է WhatsApp մեսենջերի՝ iOS-ի համար նոր բետա տարբերակ, որի հիմնական առանձնահատկությունը գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումն է աջակցության ծառայության բաժնում։

 


 
 
 
 
  • Արխիվ