Apple-ն արդեն սկսել է նոր iPad Pro-ի և MacBook Air-ի արտադրությունը. ե՞րբ կսկսվի վաճառքը

29 հունվարի, 2024  18:11

Apple-ն արդեն սկսել է իր առաջատար iPad Pro պլանշետի և MacBook Air նոութբուքների նորացված տարբերակի զանգվածային արտադրությունը՝ սեփական արտադրության Apple M3 պրոցեսորով, այս մասին հայտնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։ Ակնկալվում է, որ երկու սարքերն էլ հանրությանը պաշտոնապես կներկայացվեն մարտի վերջին։

Ավելի վաղ հրապարակումներում Գուրմանը գրել էր, որ Apple-ը 2024-ի մարտին կներկայացնի նոր iPad Pro՝ OLED էկրանով, iPad Air՝ բարելավված բնութագրերով, 12,9 դյույմանոց iPad Air և 13 և 15 դյույմանոց MacBook Airs նոր սերնդի M3 պրոցեսորներով։ Քանի որ անցյալ տարի Apple-ը նոր պլանշետներ չի թողարկել, ակնկալվում է, որ սարքերի ամբողջ շարքը կթարմացվի 2024-ին, իսկ արտադրողը iPad Pro-ն և iPad Air-ը կթողարկի մարտին:

Նախկինում նաև հաղորդվում էր, որ iPad Pro-ի թողարկումը կուղեկցվի նոր աքսեսուարների թողարկմամբ, ինչպիսին է ալյումինե պատյանով Magic Keyboard ստեղնաշարը: iOS 17.4 օպերացիոն համակարգի կոդում նաև հիշատակումներ եղան այն մասին, որ iPad Pro-ն կստանա դիմային տեսախցիկ՝ լանդշաֆտային կողմնորոշմամբ։ Սակայն ամենանկատելի նորամուծությունը կլինի OLED էկրանը, որի շնորհիվ Apple-ի պլանշետները կկարողանան ստանալ ավելի պայծառ ու կոնտրաստային պատկեր, ինչպես նաև որոշակի աճ ինքնավարության առումով։

Ինչ վերաբերում է նոր MacBook Air-ին, ապա դիզայնի լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Փոխարենը, Apple-ը կհամալրի նոութբուքները M3 չիպերով, որոնք հայտնվեցին անցյալ տարի 14 դյույմանոց MacBook Pro-ում: Ակնկալվում է, որ արտադրողը M3 չիպերով կհամալրի միաժամանակ 13 և 15 դյույմանոց MacBook Air նոութբուքները, չնայած այն հանգամանքին, որ դրանց M2 չիպով աշխատող տարբերակները շուկա դուրս եկան մեկ տարվա տարբերությամբ։


 
 
 
 
  • Արխիվ