GTA 6. ցանցում հայտնվել են գեյմփլեյի կադրեր եւ տեղեկություն երկու խաղային պերսոնաժի մասին

19 սեպտեմբերի, 2022  10:50

Հաքերը հրապարակել է տեսահոլովակներ եւ սքրինշոթեր դեռեւս չթողարկված GTA 6 խաղից՝ ցույց տալով գեյմփլեյի կադրեր, Վայս սիթի հորինված քաղաքի տեղանքներ լոկացիաներ եւ տեղեկություն երկու խաղային պերսոնաժի մասին։

GTAForums-ի օգտատերը, «teapotuberhacker» անունով, հավաստիացրել է, որ իր հրապարակած 90 հոլովակները վերցվել են Grand Theft Auto 6 թեստային հավաքածուից։ Սքրինշոթերը եւ հատվածներն այդ տեսանյութերից շրջանառվում են YouTube-ում, Twitter-ում, Reddit-ում եւ այլ ռեսուրսներում, եւ տեղեկությունն այդ նյութերից լիովին համընկնում է այն տեղեկության հետ, որը հայտնվել էր GTA 6-ի նախորդ արտահոսքերի հետ։ Այդ տվյալների համաձայն՝ խաղում լինելու են մի քանի խաղային պերսոնաժներ, նրանցից մեկը՝ կին, իսկ գործողությունները տեղի են ունենալու Մայամիի ոճի Վայս սիթիում եւ նրա շրջակայքում։

Նոր արտահոսքի ստույգ լինելը հաստատել է նաեւ Bloomberg-ի թղթակից Ջեյսոն Շրայերը։ Նա ասել է.

«Այնպես չէ, որ շատ կասկածներ կան, բայց ես պարզել եմ Rockstar-ի աղբյուրներից, որ Grand Theft Auto VI-ի մեծ արտահոսքն այս հանգստյան օրերին իսկապես իրական է։ Իհարկե, կադրերը վաղուց են արված եւ անավարտ են։ Սա ամենամեծ արտահոսքերից մեկն է տեսախաղերի պատմության մեջ եւ մղձավանջ Rockstar Games-ի համար»։

Տեսահոլովակներից մեկում Լյուչիա անունով պերսոնաժը թալանում է վաֆլու ռեստորանը Ջեյսոն անունով հանցակցի հետ։ Հաշվիչը հաշվում է ոստիկանների հասնելու ժամանակը, եւ ամբողջ տեսարանը հիշեցնում է թալանը Red Dead Redemption 2-ում։ Տեսարանը, իհարկե, առայժմ շատ հում է, հատկապես սուբտիտրերը, ինչպիսին են՝ «Ջեյսոն. պատահական հայհոյանք»։

Ավելի համոզիչ է թվում տեսահոլովակը, որը ցույց է տալիս խոսակցությունը լողավազանի մոտ տղամարդ պերսոնաժի եւ համախոհների զույգի միջեւ։ Նրանց երկխոսությունը Rockstar-ի ոճով է, եւ ձայնի որակն էլ պատշաճ մակարդակի է։

Մեկ այլ տեսահոլովակում կարելի է տեսնել տեսարան սթրիպտիզ-ակումբում եւ անգամ ձողապար։

GTA 6-ի նախորդ արտահոսքերի համաձայն՝ խաղը մշակվում է 2014-ից եւ սկզբում կրել է Project Americas կոդային անվանումը։ Կարծիք կա, որ խաղը հազիվ թե ավարտվի մինչեւ 2025 թ., եւ հայտնի չէ, թե երբ այն կլինի անհատական համակարգիչներում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ