Twitter-ի այցերը նվազել են, իսկ Threads-ի օգտատերերի քանակը հատել է 100 միլիոնը

11 հուլիսի, 2023  12:19

Twitter-ի միկրոբլոգի այցերի քանակը նվազել է այն բանից հետո, երբ Meta-ն գործարկեց մրցակից սոցիալական հարթակ Threads-ը, որը, իր մեկնարկից ընդամենը հինգ օր անց արդեն հատել է 100 միլիոնի նշագիծը, գրում է CNBC-ն։

Threads սոցիալական ցանցը գործարկվել է հուլիսի 6-ին և արագ աճում է. մեկնարկի անմիջապես հաջորդ օրը այն գերազանցեց 50 միլիոն մարդը, իսկ հանգստյան օրերին այն ավելացավ մինչև 100 միլիոն:

«Հանգստյան օրերին Threads-ը բաժանորդների թիվը հասել է 100 միլիոն: Դա հիմնականում օրգանական պահանջարկ է, և մենք դեռ շատ ակցիաներ չենք սկսել: Չեմ կարող հավատալ, որ ընդամենը հինգ օր է անցել»,- երկուշաբթի արված գրառման մեջ նշել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Cloudflare-ի գործադիր տնօրեն Մեթյու Փրինսը կիրակի Twitter-ում կիսվել է սքրինշոթով, որում երևում է, որ հարթակի այցերի քանակը նվազում է: Վեբկայքերի այցերի վերլուծությամբ զբաղվող Similarweb ծառայության տվյալներով՝ Threads-ի հասանելի դառնալուց հետո առաջին երկու օրվա ընթացքում՝ նախորդ շաբաթվա համեմատ Twitter-ի այցերի քանակը նվազել է 5%-ով, իսկ 2022-ի նույն օրերի համեմատ՝ 11%-ով։

Threads-ի աճի տեմպը գերազանցել է OpenAI-ի արհեստական բանականությամբ գործող ChatGPT չատբոտին, որից երկու ամիս պահանջվեց ամսական 100 միլիոն օգտատեր ունենալու համար։

Հիշեցնենք, որ Twitter-ը սպառնացել էր դատի տալ Meta-ին Threads հավելվածի համար, իսկ Twitter սեփականատեր Իլոն Մասկը Meta-ին մեղադրել էր խարդախության մեջ։

Threads-ի օգտատեր դառնալը շատ հեշտ է․ բավական է ունենալ Instagram-ի օգտահաշիվ։ Ընդորում, Threads-ի և Instagram-ի ինտեգրումն իրականացվում է շատ խելամտորեն. օգտատերը կարող է գրանցվել Threads-ում՝ օգտագործելով Instagram-ը, սակայն եթե հանկարծ ցանկանա ջնջել օգտահաշիվը, ապա կջնջվի նաև Instagram-ի այն օգտահաշիվը, որը նա ունի արդեն տարիներ շարունակ։ Այսինքն՝ Instagram-ի միջոցով Threads-ում գրանցման հետ կապված ցանկացած փորձարկում այս ծառայության օգտագործողին անորոշ ժամանակով դարձնում է նոր ցանցի օգտատեր։


 
 
 
 
  • Արխիվ