Պրեմիում նոութբուք` ստեղծագործողների համար. ակնարկ ASUS Zenbook Pro 16X OLED UX7602VI-ի մասին

30 հունիսի, 2023  10:05

Նոութբուք, որով կարելի է խմբագրել տեսանյութեր, մշակել լուսանկարներ, աշխատել դիզայներական նախագծերի վրա, խաղալ խաղեր և դիտել ֆիլմեր: ASUS Zenbook Pro 16X OLED UX7602VI-ը նորագույն տեխնոլոգիաների, նրբագեղ դիզայնի և մի շարք առանձնահատկությունների համադրություն է՝ նախատեսված ձեր ստեղծագործական ունակությունները բացահայտելու և ձեր ստեղծած բովանդակությունը միանգամայն նոր մակարդակի հասցնելու համար:

NEWS.am Tech-ը փորձարկել է ASUS-ի ամենահետաքրքիր նոութբուքներից մեկը՝ պարզելու, թե ինչ է այն իրենից ներկայացնում, և արդյոք բավարարում է ստեղծագործ մարդկանց բոլոր պահանջները։

Հիմնական առավելությունները.

  • 16 դյույմանոց ֆանտաստիկ OLED էկրան (4K լուծաչափ, HDR և 100% DCI P3 գունային տարածության ծածկույթ);
  • Բարձր կատարողականություն (մինչև 13-րդ սերնդի Intel Core i9 պրոցեսոր և նոութբուքների համար նախատեսված NVIDIA GeForce 4070 գրաֆիկական քարտ);
  • AAS Ultra եզակի ակտիվ աերոդինամիկ համակարգ;
  • ASUS Dial կարգավորիչ պրոֆեսիոնալ ստեղծագործական հավելվածների համար:

Թերությունները․

  • Քաշը (2,4 կգ);
  • Կապի սահմանափակ հնարավորություններ։

Zenbook Pro 16X OLED_UX7602_Refresh_Scenario phtoto_02.jpg (47 KB)

Տեխնիկական բնութագրեր, որոնք արժանի են ուշադրության․

 

Օպերացիոն համակարգ

Windows 11 Home/Pro

CPU

Intel® Core™ i9-13900H (6P+8E միջուկի կոնֆիգուրացիա)

Պրոցեսորի ջերմային փաթեթ - 110W

GPU

NVIDIA GeForce RTX 4070 նոութբուքների համար, 8 ԳԲ GDDR6

Intel Iris Xe (երկալիքային պրոցեսորի ռեժիմում)

Էկրան

16" 3200 x 2000 ASUS Lumina OLED 16:10, արձագանքման ժամանակը՝ 0,2 մվ, 120 Հց, առավելագույն պայծառությունը՝ 550 քդ/մ², DCI-P3: 100%, կոնտրասի հարաբերակցությունը՝ 1000000:1, VESA Display HDR True Black 500 հավաստագրում, 1,07 միլիարդ երանգ, Pantone Validated հավաստագրում, փայլուն, 70% պակաս կապույտ լույս, սենսորային, էկրանի հարաբերական մակերեսը՝ 90%, ստիլուսի աջակցություն

Gorilla Glass պաշտպանիչ ապակի

Օպերատիվ հիշողություն

32 կամ 64 ԳԲ LPDDR5-7500 պլատայի վրա

Կուտակիչ

SSD 1 ՏԲ/2 ՏԲ PCIe 4.0 x4 Performance; 1 M2.2280 բնիկ

Միակցիչներ

1x USB-A 3.2, 2x USB-C Thunderbolt 4 (40 Գբիտ/վրկ, էկրան, Power Delivery լիցքավորում), HDMI 2.1 FRL

3.5 մմ աուդիո խցիկ

 SD Express 7.0 քարտընթերցիչ

Ինտերֆեյսներ

Wi-Fi 6E (802.11ax) 2x2 գիգաբիթ դասի, Bluetooth 5.2

Ծրագրային ապահովում 

 

Ֆիրմային ֆունկցիաներ

MyASUS

ScreenXpert 3.0

Pro Creator Hub


Պատուհանի կառավարիչ նոութբուքի տարբեր ռեժիմներում էկրանը հարմարեցնելու համար

Էկրանի գունային տարածության ընտրություն

Համակարգի ախտորոշում

Անվտանգ լիցքավորում

Օդափոխիչների աշխատանքի ռեժիմներ

Թեժ ստեղներ

Wi-Fi ռոումինգի օպտիմալացում

Աղմուկի խելացի նվազեցում

Ֆայլերի փոխանցում համակարգչի և սմարթֆոնի միջև

Կառավարում

ASUS ErgoSense ստեղնաշար՝ WhiteRGB հետին լուսավորություն յուրաքանչյուր ստեղնի համար, թեժ ստեղներ, ստեղների չափը՝ 19,05 մմ, ստեղների միջև տարածությունը՝ 1,4 մմ; ցանկացած քանակի ստեղների միաժամանակյա սեղմման կառավարում (N-key rollover)

ASUS Dial կարգավորիչ

Թաչփադ

Այլ

Պայծառության և գույնի սենսոր

FHD ինֆրակարմիր վեբ-տեսախցիկ Windows Hello ֆունկցիայով և կափարիչով

Harman/Kardon աուդիոհամակարգ քառուղի ստերեո բարձրախոսներով


Ուղղորդող խոսափող

Անվտանգության ԱՄՆ ռազմական MIL-STD 810H ստանդարտի հավաստագիր

Մարտկոց և սնուցում

Մատկոցի ինքնավար աշխատանքը՝ մինչև 9 ժամ, 96 Վտ/ժ, 6 բջիջ: էներգաբլոկը՝ 200 Վտ։

Չափերը և քաշը

355х251х17,8 մմ
  2,4 կգ

Գույնը

Սև (Tech Black)

Էկրանը․ այն ցնցող է

Բոլոր նրանք, ովքեր գոնե մի փոքր հետաքրքրված են տեխնոլոգիաներով և ժամանակակից տեխնոլոգիաներով, հավանաբար լսել են ASUS էկրանների որակի մասին. 2023-ի սկզբից ընկերությունն իր նոութբուքներում սկսեց օգտագործել ASUS Lumina OLED տեխնոլոգիան, ինչի շնորհիվ հաջողվում է ստեղծել ցնցող էկրաններ, որոնք միանգամայն արդարացիորեն մինչ օրս համարվում են ամենաառաջադեմը:

Այսպիսի էկրան ստացել է նաև ASUS Zenbook Pro 16X OLED UX7602VI-ը։ Մանրամասն, իրական պատկերներ, երանգներն ավելի հարուստ են, քան «սովորական» էկրանների դեպքում, սակայն միաժամանակ գույնի վերարտադրությունը ճշգրիտ է (դա հաստատում է նաև Pantone հավաստագրումը, ունի կոնտրաստի ամենաբարձր մակարդակ (1,000,000:1), իսկ սևն իսկապես սև է (ունի VESA DisplayHDR 500 հավաստագիր): Այս էկրաններն ունեն նաև արձագանքման ծայրահեղ ցածր ժամանակ՝ ընդամենը 0,2 մվ, նման ցուցանիշները LCD էկրանները պարզապես չունեն:

Տեսականորեն այս ամենը, իհարկե, շատ հետաքրքիր է հնչում, սակայն կարո՞ղ է արդյոք մարդկային աչքը որսալ այս բոլոր տարբերությունները: Իրականում, այո, կարող է: Նույնիսկ եթե էկրանը չհամեմատենք այլ էկրանների հետ, վառ գույները, բարձր կոնտրաստը, արագ արձագանքը՝ առանց տեսանյութերի և խաղերի ժամանակ պատկերը մշուշելու, այս ամենը կարելի է տեսնել անզեն աչքով: Իսկ մյուս էկրանների համեմատ տարբերություններն էլ ավելի ակնհայտ կլինեն։

Zenbook Pro 16X OLED_UX7602_Product photo_07.jpg (80 KB)

OLED էկրանները տեսողության համար ավելի հարմարավետ են, քան LCD էկրանները, և դա նույնպես ակնհայտ է անզեն աչքով. այս էկրաններն արձակում են 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս (ինչը հաստատվում է TUV Rheinland Low Blue light և SGS վկայագրերով), ինչի շնորհիվ աչքերն ավելի քիչ են հոգնում, իսկ քնի որակի վրա ազդեցությունը նվազագույն է, այնպես որ, այս էկրանով կարելի է աշխատել նույնիսկ երեկոյան ժամերի։

ASUS-ի OLED էկրանը իդեալական է լուսանկարների և տեսանյութերի պրոֆեսիոնալ խմբագրման համար, այդ իսկ պատճառով Zenbook Pro 16X OLED UX7602VI-ը լավագույն նոութբուքներից մեկն է համարվում ստեղծագործ մարդկանց համար:

Ֆիլմեր և ցանկացած այլ մուլտիմեդիա բովանդակություն դիտելու համար այս սարքը ևս իդեալական է. էկրանի թարմացման 120 Հց արագության շնորհիվ, նույնիսկ դինամիկ տեսարաններում, պատկերը հարթ կլինի: Բացի դրանից, այսպիսի էկրանի դիտման անկյուններն իսկապես լայն են (կա կինեմատոգրաֆիկ գունային ծածկույթ, որը կազմում է DCI-P3 տարածության 100%-ը) և թույլ է տալիս տեսնել նույն գույներն ու կոնտրաստը նույնիսկ տարբեր անկյուններից դիտելիս: Սա նկատելիորեն հեշտացնում է թե՛ համատեղ աշխատանքը, և թե՛ ֆիլմերի համատեղ դիտումը։

Շարժական մոնիտորներ՝ որպես օգնություն

Եթե ​​ինչ-ինչ պատճառներով գոհ չեք նոութբուքի 16 դյույմանոց էկրանից, կարող եք սարքին միացնել ASUS ZenScreen շարժական մոնիտորները:

Եթե ​​Ձեզ ավելի մեծ մոնիտոր է անհրաժեշտ, օրինակ՝ տեսանյութերի կամ լուսանկարների խմբագրման համար, 23,8 դյույմ անկյունագծով, առանց շրջանակի էկրանով և FHD լուծաչափով ASUS ZenScreen MB249C-ը կարող է հիանալի լուծում լինել: Նոութբուքին այն միանում է HDMI-ի կամ USB-C-ի միջոցով՝ նոութբուքի (մինչև 60 Վտ) սնուցմամբ: Մոնիտորի կորպուսի հաստությունը 7,6 մմ է, իսկ քաշը՝ ընդամենը 2,8 կգ, այդ իսկ պատճառով մոնիտորը հեշտությամբ կարելի է տեղից տեղ տեղափոխել տանը կամ գրասենյակում: Սեղանի կամ պատի վրա այն ճիշտ տեղում ամրացնելը նույնպես հեշտ կլինի․ կա ծալովի տակդիր, բարձրության կարգավորմամբ աշխատասեղանի հենարան, ինչպես նաև կախովի կեռիկներ, որոնց միջոցով կարող եք մոնիտորն արագ կախել պատից։

Zenbook Pro 16X OLED_UX7602

ASUS ZenScreen OLED MQ16AH-ը մի քիչ փոքր է նոութբուքի էկրանից (դրա անկյունագիծը 15,6 դյույմ է), այն կոմպակտ է (ընդամենը 5 մմ հաստությամբ և 650 գրամ քաշով) և ունի ինտերֆեյսների ընդլայնված փաթեթ, ներառյալ երեք USB-C պորտ: Եթե ​​որևէ նախագծի շրջանակում ձեզ անհրաժեշտ է ոչ մեծ լրացուցիչ էկրան, որն ունի 100% DCI-P3 գունային տարածում, կոնտրաստի 100,000:1 հարաբերակցություն և արձագանքման ժամանակի 1 մվ ցուցանիշ, ապա այս մոնիտորը կարող է հիանալի տարբերակ լինել:

Կատարողականությունը կարդարացնի իրեն

Zenbook Pro 16X OLED UX7602VI-ի կատարողականի հետ հաստատ խնդիրներ չեն լինի․ դրա համար պատասխանատու են 13-րդ սերնդի Intel Core H շարքի պրոցեսորը և նոութբուքների համար նախատեսված NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը LPDDR5X-7467 (32 կամ 64 ԳԲ) օպերատիվ հիշողության հետ միասին:

i9-13900H պրոցեսորը ներառում է բարձր կատարողականություն ունեցող  6 և 8 էներգաարդյունավետ միջուկներ․ նման կոնֆիգուրացիան դինամիկ կերպով բաշխում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ ապահովելով լավ կատարողականություն և մարտկոցի արդյունավետ աշխատանք:

20220106-20220106 ASUS1435.jpg (82 KB)

Ջերմային էներգիայի փաթեթի 110 Վտ հզորությամբ պրոցեսորը և NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը NVIDIA Studio-ի դռայվերով հիանալի կատարողականություն են ապահովում մեծառեսուրս առաջադրանքների համար, որոնք պահանջում են հաշվողական մեծ հզորություններ, օրինակ՝ տեսանյութերի ռենդերինգն ու խմբագրումը:

Նոութբուքը համալրված է նաև ASUS IceCool Pro հովացման համակարգով, որն օգնում է բարձր կատարողականություն ապահովել մեծառեսուրս հավելվածներում՝ առանց գերտաքացման. համակարգը բաղկացած է 97 սայրանոց երկու IceBlade օդափոխիչից, գոլորշու խցիկից և հեղուկ-մետաղային տերմոինտերֆեյսից։

Աչք շոյող դիզայն

Դիզայնը Zenbook Pro 16X OLED UX7602VI-ի ամենակաառաջնային բանը չէ, այդուհանդերձ, այն ակնհայտորեն հաջողված է. սարքը գեղեցիկ է և հեշտ օգտագործելի: Նոութբուքն ունի ամբողջովին մետաղական կորպուս՝ պատրաստված ալյումինից, որը մշակվել է ֆրեզերային հաստոցներով (CNC), ինչպես նաև օլեոֆոբ ծածկույթ, որը կանխում է աղտոտումը։

Նոութբուքն ունի լրիվ չափի ErgoSense ստեղնաշար՝ էրգոնոմիկ թեքությամբ, 19,05 մմ չափի ստեղներով (ինչպես աշխատասեղանի ստեղնաշարերի դեպքում) և ստեղների միջև 1,4 մմ տարածությամբ, այնպես որ, այս ստեղնաշարով տեքստ հավաքելը, լինի դա բլոգային գրառում կամ նույնիսկ ամբողջական գիրք, իսկապես հարմար է:

20211114-2021 ASUS ¦º¦q111426467¬¬Ñ+2_.jpg (78 KB)

Zenbook Pro 16X OLED-ում AAS Ultra-ն ակտիվ աերոդինամիկական համակարգի երրորդ սերունդն է, որն ի սկզբանե նախատեսված էր ROG Zephyrus խաղային հզոր նոութբուքների համար: Ստեղնաշարի մոդուլը բարձրացված է 7 աստիճան օպտիմալ անկյան տակ, ինչը բարելավում է սարքի օդափոխությունը 30%-ով և նվազեցնում ջերմաստիճանը 7 աստիճանով՝ օգնելով կանխել գերտաքացումը։ Ընդորում, ստեղնաշարի անկյունագիծը առավելագույնս հարմար է տեքստ մուտքագրելու համար, իսկ սարքի եզրերում ներկառուցված բարձրախոսներն ապահովում են ձայնի ուղղորդումը լսողին։

Հատուկ ուշադրության է արժանի թարմացված ASUS Dial կարգավորիչը․ այն ունիվերսալ ապարատային գործիք է կառավարելու համար տարբեր պարամետրեր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Adobe Photoshop-ը, Premiere Pro-ը, Lightroom Classic-ը և After Effects-ը: Կարգավորիչի օգնությամբ կարելի է կարգավորել էկրանի պայծառությունն ու ձայնի բարձրությունը, ուղղահայաց սկրոլինգը և մի շարք այլ պարամետրեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 70 պարամետր:

Zenbook Pro 16X OLED_UX7602_Product photo_web_06_NumberPad.jpg (81 KB)

Հետին լուսավորություն ունեն թե՛ ստեղները (ընդորում՝ յուրաքանչյուր ստեղնի գույնը կարող է կարգավորվել առանձին), թե՛ շոշափելի արձագանքով թաչփադը, և թե՛ հետևի վահանակը և նոութբուքի եզրերի երկայնքով առկա շերտագիծը:

Առկա է նաև լավ վեբ-տեսախցիկ (ինֆրակարմիր, Full HD), 6 բարձրախոս (և ոչ թե ինչ-որ աուդիո համակարգ, այլ Harman/Kardon՝ Dolby Atmos շրջապատող ձայնով) և 4 խոսափող՝ խելացի աղմուկի նվազեցմամբ՝ ձայնային զանգերի և վիդեո կոնֆերանսների համար:

Քաշը և ամրությունը

Իհարկե, այս նոութբուքը սուպեր շարժական չես անվանի. դրա չափերն են՝ 35,50 x 25,10 x 1,69 ~ 1,78 սմ, իսկ կշռում է այն 2,4 կգ, ինչը շատ ավելի է, քան ASUS-ի որոշ այլ մոդելների քաշը (նույն Zenbook 14 OLED UX3402ZA-ը, օրինակ, կշռում է 1,39 կգ, իսկ Zenbook S 13 OLED UX5304VA-ը՝ ընդամենը մեկ կիլոգրամ), սակայն քաշն այնքան մեծ չէ, որ այն դժվար լինի քեզ հետ վերցնելու համար: Իհարկե, դժվար թե ստացվի դրանով աշխատել «ընթացքի ժամանակ», սակայն միանգամայն հնարավոր է ուսապարկով կամ պայուսակով այն տեղափոխել անհրաժեշտ վայր, հարմար տեղավորվել և արդեն այդ ժամանակ սկսել աշխատել։

Ինչպես Zenbook շարքի բոլոր նոութբուքները, ASUS Zenbook Pro 16X OLED UX7602VI-ը ևս անցել է հուսալիության MIL-STD 810H ռազմական ստանդարտի փորձարկումները․ դա նշանակում է, որ այն բավականաչափ ամուր է պայուսակով կամ ուղեբեռով տեղափոխությանը «դիմանալու» համար և կարող է կայուն գործել նույնիսկ բարդ պայմաններում, օրինակ՝ օդի խոնավության բարձր մակարդակի պարագայում։ Սակայն մեծ բարձրությունից այն գցել կամ լողավազանը նետել, իհարկե, չարժե։

Միացումներ և պորտեր

Նոութբուքն ունի գերարագ ունիվերսալ ինտերֆեյսներ, ներառյալ 2 Thunderbolt 4/USB Type-C՝ լիցքավորման, մոնիտորների և գերարագ սարքերի միացման համար, HDMI 2.1՝ 4K+ մոնիտորների միացման համար, ինչպես նաև SD Express 7.0 քարտընթերցիչ: Ոմանց կապի այս ընտրանքները կարող են մի փոքր սահմանափակ թվալ, բայց օգտվողների մեծամասնության համար առկա այս պորտերն ավելի քան բավարար են:

20211115-2021 ASUS ¦º¦q 111527492.jpg (50 KB)

Ինքնավարություն

Նոութբուքի մարտկոցի աշխատանքի առավելագույն ժամանակը մինչև 9 ժամ է։ Համեմատության համար նշենք, որ ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ն կարող է աշխատել մինչև 14 ժամ: Բայց Zenbook Pro 16X OLED UX7602VI-ի էկրանը, ամեն դեպքում, ավելի մեծ է, իսկ ապարատային մասը շատ ավելի հզոր է, ուստի 9 ժամը (ինչը մեկ ամբողջ աշխատանքային օրից ավելի է) նման սարքի համար շատ լավ ցուցանիշ է:

Եվ վերջում …

Zenbook Pro 16X OLED UX7602VI-ն իր հնարավորություններով շատ ընդհանրություններ ունի ASUS ProArt Studiobook շարքի հետ, բայց ավելի կոմպակտ է և շարժական: Այս նոութբուքում նաև օգտագործված են ASUS ROG ֆլագմանային խաղային նոութբուքների որոշ առաջադեմ մշակումներ, ինչն այն իսկապես յուրահատուկ սարք է դարձնում:

Գերազանց էկրան, լավ կատարողականություն, ընթացիկ պարամետրերի համար լավ ինքնավարություն. այս նոութբուքն իսկապես ունի այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել ստեղծագործ մարդկանց, որոնք բովանդակություն են ստեղծում: Միևնույն ժամանակ, նոութբուքը շատ ունիվերսալ է և հարմար թե՛ աշխատանքի, թե՛ ուսման, և թե՛ հանգստի համար:


 
 
 
 
  • Արխիվ