Zenbook Duo 2024. ASUS-ի երկու նույնական էկրաններով նոր նոթբուք

11 մարտի, 2024  10:09

Տարեց տարի նոթբուքերը վերածվում են ավելի բազմակողմանի սարքերի, որոնք ունակ են կատարել բազմաթիվ խնդիրներ, ներառյալ բարդ դիզայնը, 3D մոդելավորումը կամ խմբագրումը: Սարքերն այնքան հզոր են դարձել, որ շատերն ամբողջությամբ մոռացել են գրասենյակային սեղանին ստացիոնար համակարգչի գոության մասին:

ASUS-ը մշտապես աշխատում է նորարար լուծումների վրա և չի վախենում փորձարկել տարբեր դիզայներ: Այսպիսով, այս տարվա սկզբին Լաս Վեգասում տեղի ունեցած CES 2024 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրեց իր նոր Zenbook Duo 2024-ը՝ երկու համարժեք էկրաններով մոդելը:

Այս հոդվածում կպատմենք, թե որոնք են Zenbook Duo 2024-ի առանձնահատկությունները և ինչպես կարող են երկու OLED էկրաններ աշխատել մեկ ուլտրաբուքում։ 

Հեղափոխական դիզայն

Առաջին հայացքից սա սովորական գրասենյակային նոթբուք է: Սարքը մոխրագույն է (Inkwell Gray), կորպուսը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից և համապատասխանում է MIL-STD 810H ԱՄՆ ռազմական ստանդարտներին: Այնուամենայնիվ, նոր UX8406 ​​մոդելը տարբերվում է Zenbook Duo շարքի մյուս նոթբուքերից: Այս սարքը նույնպես ունի երկու էկրան, սակայն կոնցեպտը բոլորովին այլ է։ Նախորդ մոդելները համալրված էին լրացուցիչ էկրանով, մինչդեռ նոր սարքն ունի նույն չափի երկու դիսփլեյ։ Ստեղնաշարն անջատվում է և օգտագործվում է ցանկացած հարմար հեռավորության վրա, իսկ երկու էկրանները կարող են տեղադրվել սեղանի կամ այլ մակերեսի վրա՝ ներկառուցված կարգավորվող տակդիրի օգնությամբ: Այսպիսով, դուք ստանում եք ոչ թե մեկ հիմնական և մեկ լրացուցիչ էկրան, այլ միանգամից երկու ամբողջական սենսորային դիսփլեյ։ 

Տակդիրը կարգավորում է էկրանների անկյունը 40-ից 70 աստիճանով: Կարևոր է նշել, որ կախված առաջադրանքներից, կարող եք երկու էկրաններն օգտագործել տարբեր սցենարների կամ «մեկ էկրանով» ռեժիմի դեպքում՝ դրանք տեղադրելով 12 աստիճանի անկյան տակ:

Ինչպե՞ս օգտագործել երկու էկրանները 

Zenbook Duo 2024 2.jpg (86 KB)

Zenbook Duo 2024-ն հիանալի լուծում է այնպիսի խնդիրների համար, որոնք պահանջում են ավելի մեծ էկրան:

Նախ, նոր մոդելը կարող է օգտագործվել որպես «սովորական» նոթբուք: Ստեղնաշարը պարզապես մագնիսներով կցվում է երկրորդ էկրանին և դուք ստանում եք բոլորին ծանոթ պորտատիվ սարքը: Այս դեպքում ներքևի էկրանը ամբողջովին փակ է: Եթե ​​օգտատերը մեծ էկրանի կարիք ունի, օրինակ՝ տարբեր աղյուսակների, գրաֆիկայի և 3D մոդելավորման ժամանակ աշխատելիս, ապա կարող է ստեղնաշարը մի կողմ դնել և վայելել կատարյալ պատկերը երկու 14 դյույմանոց OLED էկրանների վրա: Այս դեպքում էկրանները կարող են տեղադրվել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական «դեսքթոփ» ռեժիմում: Աշխատանքային մակերեսի անկյունագիծը հասնում է 50 սանտիմետրի, ինչը գործնականում համապատասխանում է ստացիոնար համակարգչի չափին:

Մեկ այլ լրացուցիչ «բոնուսը» համատեղ աշխատանքի ռեժիմն է, որի դեպքում վերին էկրանը բացվում է 180 աստիճանով, և նոթբուքը ստանում է բաց գրքի տեսք: Այս ռեժիմում դուք կարող եք ցուցադրել էկրաններից մեկի կոնտենտը դիմացի գործընկերոջը: Բացի դրանից, ներքևի էկրանը կարող է օգտագործվել որպես ստեղնաշար և աշխատել ստիլուսով:

Էկրանների բնութագրերը

Պատկերի որակը չի զիջում հեղափոխական դիզայներական լուծումներին։ Սարքը հագեցած է բարձրորակ ASUS Lumina OLED էկրանների յուրահատուկ հատկանիշներով: 3K կետայնությամբ և մինչև 120 Հց թարմացման արագությամբ, դրանք տարբերվում են ավելի ճշգրիտ գույներով, ինչին վկայում են բազմաթիվ հավաստագրերը, ներառյալ Pantone-ը և VESA Display HDR TrueBlack-ը: Ինչպես այլ ժամանակակից ASUS սարքերի դեպքում, օգտատերը ստանում է ճշգրիտ սև գույնի վերարտադրություն, ինչը հատկապես կարևոր է գրաֆիկայի հետ աշխատելու կամ մուգ ֆոնի վրա խմբագրելու ժամանակ:

Նման դիսփլեյների մեկ այլ առավելությունը դրանց բարձր ցայտագունության մակարդակն է և չափազանց ցածր արձագանքման ժամանակը: ASUS Lumina էկրանների վրա ստանում եք ճշգրիտ գունային գամմա և մանր դետալների ճիշտ վերարտադրություն: Այս դիսփլեյները վերարտադրում են թվային կինոթատրոնների գունային տարածության ստանդարտի՝ DCI-P3 գունային տարածության 100%-ը, ինչի արդյունքում յուրաքանչյուր երանգ էլ ավելի հագեցած է դառնում: Էկրաններն ավելի անվտանգ են աչքերի համար, քանի որ 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս են արձակում, քան LCD էկրանները:

Պրոցեսոր և հովացման համակարգ  

Zenbook Duo 2024 3 for Armenian.jpg (59 KB)

Նոթբուքերի արտադրանքում ASUS-ը միշտ օգտագործում է նորարարական տեխնոլոգիաներ։ Այս մոդելը ոչ միայն հեղափոխական է արտաքին տեսքի շնորհիվ։ Այստեղ ներկայացված են Intel ընկերության նորույթները, մասնավորապես՝ Intel Core Ultra 7–ը և Ultra 9-ը։ Դրանք ունեն 16 միջուկ, 35 Վտ ջերմային փաթեթ և Intel AI Boost NPU արհեստական ​​ինտելեկտի արագացուցիչ: Կախված սցենարից՝ պրոցեսորն օգտագործում է նեյրոնային ցանցերը, որպեսզի արագացնի աշխատանքը՝ ապահովելով բարձր արտադրողականությունը ռեսուրսատար առաջադրանքների դեպքում: Միևնույն ժամանակ, AI տեխնոլոգիաները թույլ են տալիս սարքին ինքնավար աշխատել ավելի երկար ժամանակ։

Zenbook Duo 2024-ը հասանելի է 16 և 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 2 ՏԲ կուտակիչով և 75 Վտ-ժ մարտկոցով: Ինչպես և այլ ASUS նոթբուքերի դեպքում, հովացման համակարգը նախագծելիս արտադրողները հաշվի են առել ամեն մի մանրուք: Բարակ կորպուսում տեղադրված է 2 ջերմային խողովակ և 2 օդափոխիչ, ինչպես նաև ջերմության լրացուցիչ ցրիչ: Գրաֆենային միջադիրների շնորհիվ համակարգչի ջերմային հզորությունը հասնում է 35 Վտ-ի։ Միևնույն ժամանակ, այն շատ հարմար է օգտագործել հանդիպումների և վիդեոկոնֆերանսների ժամանակ, քանի որ սարքը հագեցած է աղմուկի նվազեցման AI Noise-Canceling խելացի տեխնոլոգիայով:

Թեթև և ինքնավար

Չնայած, որ նոր մոդելն ունի երկու էկրան, դա չի ազդում սարքի ֆունկցիոնալության և շարժունակության վրա: Նոր, գործառույթներով հագեցած Zenbook Duo 2024-ը նույնքան թեթև է, որքան «սովորական» նոթբուքերը: Անհավատալի է, որ տրանսֆորմեր-նոթբուքը կշռում է ընդամենը 1,65 կգ, իսկ հաստությունը՝ ներառյալ ստեղնաշարը, 19,9 մմ է:

Սարքի բոլոր հնարավորությունների հետ մեկտեղ արտադրողները կարողացել են ապահովել սաքրի առավելագույն ինքնավարություն։ 75 Վտ-ժ  մարտկոցը աջակցում է արագացված լիցքավորում: Այսպիսով, դուք կարող եք հեշտությամբ տեղավորել ձեր նոթբուքը ուսապարկի մեջ և օգտագործել այն մինչև 8 ժամ մեկ լիցքավորումով: Եթե այն «նստում է», ապա լրիվ լիցքավորումը կտևի մեկ ժամից մի փոքր ավելի․ ընդհանուր առմամբ, սարքը լիցքավորվում է 0-ից 60% ընդամենը 49 րոպեում։ 

Ստեղնաշարի առանձնահատկությունները 

Zenbook Duo 2024 4.jpg (105 KB)

Անջատվող Bluetooth ստեղնաշարն այս սարքի կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Մագնիսներով ներքևի էկրանին միացման ժամանակ ErgoSense ստեղնաշարը նման է մեզ համար սովորական դարձած նոթբուքերի ստեղնաշարին: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, լուսավորվող ստեղների սղման խորությունը 1,4 մմ է:

Թաչփադը տեղադրված է հենց մեջտեղում և ապահովում է սահուն շարժում: Սենսորային վահանակով Bluetooth ստեղնաշարը հարմար է, քանի որ այն կարելի է օգտագործել սեղանի մոտ նստած, պառկած կամ բազմոցին նստած՝ առանց լրացուցիչ մկնիկի: Ավելին, այն լիցքավորվում է ներքևի էկրանին ամրացնելու դեպքում։ Երբ ստեղնաշարն անջատված է նոթբուքից, էկրանին կարող եք օգտագործել ASUS Pen ստիլուսը՝ 4096 աստիճան ճնշումով: Ստիլուսը անփոխարինելի է նկարազարդողների և դիզայներների համար. այն ունի մի քանի փոխարինելի ծայրեր, որոնք կարող են օգտագործվել լայն և հազիվ նկատելի, բարակ գծեր գծելու համար:

Բացի դրանից, օգտատերերը կարող են նոթբուքին հեշտությամբ միացնել իրենց անհրաժեշտ արտաքին սարքերը: Այս դիվայսը հագեցած է ինտերֆեյսերի և պորտերի ամբողջական փաթեթով՝ ներառյալ Thunderbolt 4-ը, USB-C1-ը, USB-A 3.2-ը և 1 HDMI 2.1 TMDS-ը:

Արդյունքներ

Zenbook Duo 2024-ը ASUS-ի կողմից արված նորարարական քայլ է, որը փոխում է նոթբուքերի ընկալումը: Ուլտրաբուքն օգտատիրոջն առաջարկում է եզակի փորձ երկու ամբողջական OLED էկրանների շնորհիվ: Ոչ մի շքեղ աքսեսուար կամ օժանդակ սարք անհրաժեշտ չէ: Ամեն ինչ շատ պարզ է. երկու էկրաններն էլ օգտագործվում են որպես մեծ աշխատանքային տարածք ունեցող ստացիոնար համակարգիչի լիարժեք դեսքթոփ:

Կարևորն այն է, որ իր անսովոր դիզայնով սարքը համապատասխանում է նոթբուքերի արտադրողների ստանդարտների՝ Intel Evo-ի բոլոր պահանջներին, որոնք ներառում են մի շարք պարամետրեր, ինչպիսիք են արտադրողականությունը, մարտկոցի կյանքը և կորպուսի հաստությունը: Այսինքն, բացի երկու բարձրորակ էկրաններից, օգտատերը ստանում է հզոր պրոցեսոր, լավ գրաֆիկա և գերազանց մարտկոցի կյանք։

Zenbook Duo 2024-ը նորարարական դիզայնի, հզոր արտադրողականության և շարժականության ներդաշնակ համադրություն է, ինչի շնորհիվ այն աշխատելու և զվարճանքի համար իդեալական ընտրություն է:

Հաճելի բոնուս ASUS-ից. խաղացեք, ուսումնասիրեք և շահեք մրցանակներ

ԱՊՀ երկրներում նոր ASUS Zenbook Duo 2024-ի վաճառքի մեկնարկի հետ համատեղ՝ ASUS ապրանքանիշը սկսում է նոթբուքի խաղարկություն՝ «ASUS արկածներ» ինտերակտիվ կրթական խաղում: Մասնակիցները պետք է կառավարեն մի կերպարի, որը հաղթահարում է տարբեր խոչընդոտներ և զարգացնում իր հմտությունները: Յուրաքանչյուր մակարդակի խաղի տարրերը խորհրդանշում են առաջատար նոր պրոդուկտի տարբեր գործառույթներն ու բնութագրերը:

2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 15-ը խաղի յուրաքանչյուր փուլում հաղթողները կստանան Microsoft 365 ակտիվացման կոդեր, իսկ եզրափակչում խաղացողներին սպասում է գլխավոր մրցանակը՝ Zenbook Duo 2024 նոթբուքը: Փուլերի արդյունքները կհրապարակվեն ASUS ԱՊՀ-ի սոցիալական հարթակներում:

«ASUS արկածները» ASUS Zenbook նոթբուքերի վերջին տեխնոլոգիաները ուսումնասիրելու միջոց է, որի ընթացքում կարող եք համատեղել խաղը, սովորելը և զվարճանքը:


 
 
 
 
  • Արխիվ