Apple-ն արդեն նոր սերնդի MacBook Pro է պատրաստում է՝ M4 չիպով

12 մարտի, 2024  17:07

Apple ընկերությունը, որն անցյալ տարի ներկայացրեց նոր սերնդի MacBook Pro-ն՝ M3 չիպով, արդեն աշխատում է նոր MacBook Pro-ի վրա, որը համալրված է կլինի դեռ չհայտարարված M4 չիպով, այս մասին տեղեկացրել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

Նա նշել է, որ այս պահին մանրամասները բավականին անորոշ են, ուստի պարզ չէ, թե կոնկրետ երբ շուկայում կհայտնվի նոր պրոցեսորով MacBook Pro-ն: «Ես ոչ մի պատճառ չէի տեսնում պիտի M2 կամ M3 Max-ին անցնելու համար: Բայց միգուցե ես գնեմ MacBook Pro M4, որի, մշակումը պաշտոնապես, ի դեպ, արդեն սկսվել է»,- ասել է նա։

Ներկայիս MacBook Pro-ն ներկայացվել է 2023-ի հոկտեմբերին։ Սա Apple-ի առաջին սարքն էր, որն ստացել էր 3 նմ տեխնոլոգիայով պատրաստված M3 չիպը, ինչ A17 Pro չիպը iPhone 15 Pro-ում: M3-ի հետ մեկտեղ Apple-ը թողարկեց նաև ավելի հզոր M3 Pro-ն և M3 Max-ը՝ MacBook Pro-ի բարձրակարգ տարբերակների համար:

Բացի MacBook Pro-ից, MacBook Air-ը և iMac-ը նույնպես թարմացվել են M3 չիպով: Այնուամենայնիվ, Mac mini-ն, Mac Studio-ն և Mac Pro-ն դեռ չեն ստացել M3 չիպը: Գուցե առնվազն ևս մեկ տարի պահանջվի, որպեսզի Apple-ը ներկայացնի M4-ի վրա հիմնված իր առաջին համակարգիչը:

Տեղեկություններ կան, որ M4 չիպը հիմնված կլինի Apple A18-ի վրա՝ Apple-ի հաջորդ չիպը iPhone 16-ի համար: Ակնկալվում է, որ երկուսն էլ կունենան ավելի շատ Neural Engine միջուկներ՝ արհեստական բանականության հետ կապված խնդիրները լուծելու համար, որոնք պետք է ներդրվեն iOS 18-ում և macOS 15-ում: Համեմատության համար նշենք, որ A17 Pro-ի Neural Engin-ը կարող է վայրկյանում մինչև 35 տրիլիոն գործողություն մշակել:

 


 
 
 
 
  • Արխիվ