ԱՄԷ-ն նոյեմբերին Լուսին կուղարկի Rashid լուսնագնացը. ի՞նչ է հայտնի այս առաքելության մասին

13 հոկտեմբերի, 2022  16:04

ԱՄԷ-ն մտադիր է Լուսին ուղարկել իր առաջին լուսնագնացը՝ Rashid անունով: Առաքելության մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 9-15-ը, ստույգ ժամկետը հայտնի կդառնա ավելի ուշ։

Եթե ​​առաքելությունը հաջող լինի, ԱՄԷ-ն կդառնա չորրորդ երկիրը, որի լուսնագնացը վայրէջք կկատարի Լուսնի մակերևույթին։ Մինչ այս դա հաջողվել էր անել ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին և Չինաստանին։

Ի՞նչ է հայտնի Rashid-ի մասին

Rashid-ը քառանիվ լուսնագնաց է, որը կշռում է ընդամենը 10 կգ: Այն ունի երկու բարձրակարգ
տեսախցիկ, ինչպես նաև միկրոսկոպիկ տեսախցիկ, ջերմային պատկերող սարք, զոնդ և մի շարք լրացուցիչ տեխնիկական սարքեր։

UAE Rashid mission

Այն կառուցել են Մուհամեդ բեն Ռաշիդ տիեզերական կենտրոնի ինժեներները։ Առաքելության մշակման հիմնական թիմը բաղկացած է ընդամենը 11 մարդուց, և նրանք այս առաքելության վրա աշխատում են 2017-ից:

Լուսնագնացն անվանվել է Դուբայի փոխնախագահ և կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդի հոր՝ Դուբայի նախկին կառավարիչ, հանգուցյալ շեյխ Ռաշիդ Ալ Սաիդի անունով։

UAE Rashid mission

Մասնագետների խումբն արդեն ավարտել է ռովերի փորձարկումները և հաստատել, որ այն պատրաստ է Լուսնային մակերեսի վրա առաջին առաքելությանը։ Դրանում համոզվելու համար մասնագետները արտաքին պայմանների ազդեցության մի շարք թեստեր են անցկացրել՝ ներառյալ ջերմավակուումային, վիբրացիայի և արտաքին հարվածների նկատմամբ դիմադրողականության թեստեր:

UAE Rashid mission

Rashid լուսնագնաց արձակման մանրամասները

Լուսնագնացի արձակումը, ինչպես արդեն նշվել է, կարող է տեղի ունենալ նոյեմբերի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած օր՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի Տիեզերական ուժերի կայանում գտնվող Տիեզերական արձակման համալիր 40-ից, որտեղ շուտով կառաքվի մարսագնացը:

«Ռաշիդն» արձակվելու է SpaceX-ի Falcon 9 հրթիռով և ճապոնական ispace ընկերության Hakuto-R վայրէջքի մոդուլի օգտագործմամբ:

Նախնական պլանի համաձայն՝ լուսնագնացը պետք է վայրէջք կատարի Lacus Somniorum-ում՝ «Երազների լճում», որը լուսնային հասարակածի մոտ է։

UAE Rashid mission

Rashid լուսնագնացի առաքելությունը

Ռովերի առաքելությունն է ուսումնասիրել լուսնային հողի հատկությունները, Լուսնի քարագրությունը և երկրաբանությունը, փոշու շարժը, ինչպես նաև մակերևութային պլազմայի և Լուսնի ֆոտոէլեկտրոնային թաղանթի վիճակը։

Լուսնի փոշին կամ ռեգոլիտը հիմնական խնդիրներից մեկն է, որին տիեզերագնացները կարող են բախվել Լուսնի վրա: «Ապոլոն» առաքելության ժամանակ գիտնականներն պարզեցին, որ լուսնային փոշին կպչում է տիեզերական կոստյումներին՝ վնասելով դրանք, առաջացնելով էրոզիա և գործառնական խնդիրներ:

UAE Rashid mission

Այսօր տիեզերական գործակալությունները ավելի քան երբևէ վճռական են մարդկանց Լուսին ուղարկելու հարցում, սակայն լուսնային փոշու՝ ածելիի պես սուր մասնիկները մնում են հիմնական խնդիրը, քանի որ դրանք կպչում են գրեթե ամեն ինչին և կարող են շատ վտանգավոր լինել:

Rashid-ը կարող է օգնել այս խնդրին լուծում գտնելու հարցում․ ի թիվս այլ բաների, այն կփորձարկի տարբեր նյութեր լուսնային փոշու դեմ: Տարբեր նյութերի բազմաթիվ փորձնական նմուշներ կկցվեն այս ամենագնացի անիվներին:

Դուբայում թռիչքների կառավարման կենտրոնը նույնպես ակնկալում է հազարավոր պատկերներ ստանալ լուսնագնացից: Նրա տեսախցիկներից մեկը տեղադրված է վերևում՝ դրանով հնարավոր կլինի պանորամային պատկերներ ստանալ ռոբոտին շրջապատող միջավայրից։ Հետևի տեսախցիկը լուսանկարներ կանի, երբ վայրէջք կատարող մոդուլն իր հետևից թափի ռեգոլիտը՝ լուսնային փոշին:

UAE Rashid mission

Rashid առաքելությունը կտեւի մեկ լուսնային օր, որը հավասար է 14 երկրային օրվա։ Թիմը հույս ունի, որ լուսնագնաց կկարողանա գոյատևել լուսնային գիշերը, որը նույնպես կտևի 14 օր, որի ընթացքում ջերմաստիճանը կնվազի մինչև -183°C։

Այլ առաքելություններ դեպի Լուսին

«Ռաշիդը» ԱՄԷ-ի միակ առաքելությունը չի լինի դեպի Լուսին. աշխատանքներ են տարվում Լուսնի հետախուզման երկարաժամկետ ծրագրի վրա, որը կներառի մի քանի առաքելություններ:

Նաև, արդեն աշխատանքներ են տարվում «Ռաշիդ-2»-ի վրա։ 2026 թ. իր Chang'e-7 առաքելության շրջանակում Չինաստանը կարող է օգնել՝ արձակելու «Ռաշիդ-2»-ը դեպի Լուսնի հարավային բևեռ:     

UAE Rashid mission

Նոյեմբերի 14-ին կարող է սկսվել նաև NASA-ի Artemis I լուսնային առաքելությունը, որի նպատակն է փորձարկել հրթիռը և դրան կցված անօդաչու Orion պարկուճը՝ նախապատրաստվելով դեպի Լուսին ապագա առաքելություններին, որոնցում մարդիկ կլինեն: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ