Google-ում գեներատիվ ԱԲ են ինտեգրել. սա կարող է ընկերության պատմության մեջ ամենակարևոր թարմացումը լինել

11 մայիսի, 2023  10:21

Google-ն առաջին անգամ ցուցադրել է, թե ինչպիսի տեսք կունենա իր որոնողական համակարգը՝ գեներատիվ արհեստական ​​բանականության ինտեգրմամբ։

Գեներատիվ ԱԲ-ն որոնողական համակարգում ներդրվում է մոտավորապես այնպես, ինչպես դա արվել է MicrosoftBing որոնողական համակարգում: Առայժմ, ցավոք, անհնար է գնահատել որոնողական համակարգի աշխատանքը ԱԲ-ով, և ստիպված կլինենք բավարարվել այն ամենով, ինչ Google-ը ցուցադրել է։  

Օրինակներից մեկում որոնողական համակարգին հարցրել են, թե որն է զբոսանքի լավագույն վայրը մինչև 3 տարեկան երեխաներ և շուն ունեցող ընտանիքի համար՝ Բրայս կի՞րճը, թե Արչես ազգային պարկը: Որոնողական համակարգը ոչ միայն ստանդարտ պատասխաններ է տվել, այլև պատմել է որոշ մանրամասներ, ինչպես սովորաբար անում է ChatGTP չատբոտը։ Օգտատերը իհարկե, կարող է շարունակել շփումը գեներատիվ ԱԲ-ի հետ և պարզաբանող հարցեր տալ:

google-ai

Մեկ այլ օրինակում Google-ը փորձարկվում է գնումների ժամանակ: Երբ հարցնում են, թե ինչ հեծանիվ կարելի է ընտրել, որոնողական համակարգը ներկայացնում է հեծանիվների մասին վարկանիշների, կարծիքների և գների մի ամբող շարք:

Առայժմ Google-ը չի պատրաստվում զանգվածաբար ներդնել այս համակարգ, այլ սկսելու է Search Labs նախագծից, որը կոչվում է SGE (Search Generative Experience): ԱԲ-ի որոնման համակարգը հասանելի կլինի Google-ի՝ PC համակարգիչներում և բջջային հեռախոսներում կիրառվող տարբերակներում, ընդորում՝ առայժմ միայն ԱՄՆ-ում և միայն անգլերենով: Գործարկումը նախատեսված է առաջիկա շաբաթներին։ 

Հիշեցնենք, որ ChatGPT-ի գլխավոր մրցակիցը համարվող Bard չատբոտի հնարավորությունների առաջին ցուցադրումն ավարտվել էր ձախողմամբ․ Google-ի ԱԲ-ն իր պատասխանում փաստացի սխալ էր թույլ տվել, ինչն ընկերությանն արժեցել էր 100 մլրդ դոլար։

Ընկերությունը, սակայն, շարունակել է աշխատել ԱԲ-ի զարգացման և իր ծառայություններում դրա ներդրման վրա։ Այսպես, Google-ը վերջերս ներկայացրեց մի շարք ԱԲ գործիքներ Workspace աշխատանքային տարածքի հավելվածների համար: Գործիքները, որոնք կարող են ստեղծել տեքստ, պատկերներ, էլ. նամակներ, վիդեո և աուդիո, նախատեսված են այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են Gmail-ը, Docs-ը, Sheets-ը և Slides-ը:

Google-ը նախատեսում է նաև իր որոնողական համակարգում ներդնել խոսող ԱԲ, որի հետ, ի տարբերություն ChatGPT-ի և այլ չատբոտերի, հնարավոր կլինի բառացիորեն խոսել։ Դեռ հայտնի չէ, թե ինչ ձայնով կխոսի որոնողական ԱԲ-ն և ինչ ակցենտներ կկարողանա հասկանալ, սակայն գաղափարն ինքնին շատ հետաքրքիր է թվում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ